«24» հունվարի 2014 թ.                                                                                                            ՓՎ-ե-2

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կազմակերպություններին եւ ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու եւ հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-427-28.12.2013-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կազմակերպություններին եւ ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու եւ հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչության իրավախորհրդատվական բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխան:

1. Օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.1. Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասում «կարող է կասեցվել» բառերն անհրաժեշտ է փոխարինել «կասեցվում է» բառերով ՝ այն համապատասխանեցնելովՀՀ Կառավարության 22-ը հոկտեմբերի 2009 թվականի N 1205-Ն Որոշման «Հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման ընթացակարգը» վերտառությամբ 2-րդ գլխի 9-րդ մասի 1-ին կետի պահանջներին, համաձայն որի՝ «Նախագծի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման ընթացքում բացահայտման ենթակա կոռուպցիոն հիմնական գործոններն են՝ պաշտոնատար անձանց իրավունքների ու պարտականությունների ոչ հստակ լինելը, որպես կոռուպցիոն գործոն, հիմնականում արտահայտվում է նորմատիվ իրավական ակտում պետական մարմնի (պաշտոնատար անձի) իրավասությունները «իրավասու է» կամ «կարող է» արտահայտություններով ձեւակերպելու միջոցով, ինչը հանգեցնում է իրավասությունը, որպես հնարավորություն, այլ ոչ թե որպես պարտավորություն մեկնաբանելուն»:

1.2. Չնայած Նախագծի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 12-րդ եւ 14-րդ հոդվածներով նախատեսվում է, որ որոշակի կարգավորիչ ընթացակարգ, ցանկ, կարգեր եւ ձեւաթղթեր սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, այնուամենայնիվ Նախագծին կից հիմնավորման մեջ նշված չէ ՀՀ կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունում նախատեսվող ժամկետ:

Այդ կերպ խախտվել է ոչ ամիայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1.1-րդ մասի պահանջը, համաձյան որի՝ «Եթե oրենքի նախագծով նախատեuված նորմի պահանջի կատարումը կարող է միայն իրականացվել այդ նախագծով նախատեuված Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա oրենuդրական նախաձեռնության իրավունքով Հայաuտանի Հանրապետության կառավարության ներկայացրած oրենքի նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելիu դրան կից ներկայացվող իրավական ակտի ընդունման հիմնավորման մաuին տեղեկանքում … նշվում է Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունման նախատեuվող ժամկետը», ինչպես նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 4.2.-րդ մասի պահանջը` «Եթե օրենքի նախագծով նախատեսված նորմի պահանջի կատարումը կարող է միայն իրականացվել այդ նախագծով նախատեսված Կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա Կառավարության առաջադրած օրենքի նախագծին կից ներկայացվող իրավական ակտի ընդունման հիմնավորման մասին տեղեկանքում նշվում են` ... կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունման նախատեսվող ժամկետը »:

1.3. Նախագծի 12-րդ հոդվածի 3-րդ մասում «հարկային մարմին» բառերից հետո անհրաժեշտ է ավելացնել «տրամադրվում են» բառերը:

1.4. Նախագծի 15-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ նախադասությամբ սահմանվում է, որ՝«Նշված տեղեկություններն ինքնաշխատ կերպով արդիականանում են միասնական գրանցամատյանում եւ այդ պահից կազմակերպությունը համարվում է հարկային հաշվառումից հանված», մինչդեռ ներկայացված Նախագծով չեն կարգավորվում «ինքնաշխատ» համակարգի խափանման դեպքում կազմակերպություններին հարկային հաշվառումից հանելու կամ գրանցելուն վերաբերվող հայեցակարգերը:

Նշենք նաեւ, որ նույն խնդիրն առկա է նաեւ Նախագծի 16-րդ հոդվածի 5-րդ մասում, ինչպես նաեւ 17-րդ հոդվածի 3-րդ մասում:

1.5. Նախագծի 22-րդ հոդվածի 3-րդ մասում «փորձաքննությամբ արժեքավորման» եւ «ենթակա են արժեքավորման» արտահայտությունները միանշանակ ընկալման եւ տարաբնույթ տարընթերցումներից խուսափելու նկատակով հստակեցման կարիք ունեն:

1.6. Նախագծի 23-րդ հոդվածին հաջորդում է 2-րդ հոդվածը, այսպիսով խախտվել է իրավական ակտի թվարկման համապատասխան հաջորդականությունը, ուստի «Եզրափակիչ դրույթներ» վերտառությամբ 4-րդ գլխի 2-րդ հոդվածում «Հոդված 2.» բառերն անհրաժեշտ էփոխարինել «Հոդված 24. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը» վերնագրով՝ այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասին, համաձայն որի՝ Հայաuտանի Հանրապետության oրենքներում նորմերը ներկայացվում են հերթական համար ունեցող հոդվածների տեuքով:

Բացի այդ, վերոգրյալ առաջարկությունը պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ նորմատիվ իրավական ակտում եզրափակիչ մասը կարեւորագույն բաղկացուցիչ է համարվում այնքանով, որ վերջինս նախատեսում էիրավական ակտն ուժի մեջ մտնելու եւ գործողությանժամկետների uահմանում, ինչպես նաեւ իրավական ակտի լրիվ գործողության մեջ դնելու համար պահանջվող իրավական ակտի հիմնական նորմերից տարբերվող այլ նորմեր ժամկետների կամ որոշակի պայմանների ամրագրում, որոնցով տրամադրվում է նոր ակտերի գործողության հետեւանքով ծագած իրավահարաբերությունների եւ նոր իրադրությանն անցնելու ժամկետներն ու եղանակները՝ ապահովելով կիրառման հետ կապված տարաբնույթ հարցերի լուծում:

1.7. Նախագծի 4-րդ գլխի 2-րդ հոդվածով նախատեսվում է, որ՝«Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից», մինչդեռ փաստենք, որ Նախագիծը ՀՀ Ազգային ժողովում պաշտոնական շրջանառության մեջ է դրվել 2014 թվականի հունվար ամսին, ուստի ակնհայտ է, որ հեղինակների կողմից Նախագծի ուժի մեջ մտնելու նախատեսված ժամկետն իրատեսական չէ՝ նկատի ունենալով Օրենքների նախագծերին առնչվող աշխատանքային ընթացակարգերը, հետեւաբար՝ ելնելով վերոգրյալ նկատառումներից կարծում ենք, որհիշյալ դրույթը հստակեցման կարիք ունի:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ

ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ`Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարողներ`Ա. Քոչարյան,հեռ. 513-428

Ա. Աղաբաբյան, հեռ. 513-472