« 16 » դեկտեմբերի 2013 թ.                                                                                          Փ Վ-ե- 343

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-415-12.12.2013-ՏՀ-010/0), «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-4151 -12.12.2013-ՏՀ-010/0) եւ«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի Ա եւ Բ կետերով սահմանված անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց գործարքների մասով արտոնություն սահմանելու մասին»(փաստաթղթային կոդ` Պ-4152 -12.12.2013-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վ երաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Լ. Խաչատրյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի Ա եւ Բ կետերով սահմանված անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց գործարքների մասով արտոնություն սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը(այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ առաջարկվող օրինագծերը համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւ օրենքներին:

2.Նախագծերի փաթեթը չի համապատասխանում օրենսդրական տեխնիկայի կանոններին, մասնավորապես` «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 11-րդ մասի պահանջին, ըստ որի. «Արգելվումենպետականեւտեղականինքնակառավարմանմարմիններիանվանումներիկրճատումները, բացառությամբՀայաստանիՀանրապետությանՍահմանադրությամբեւօրենքներովնախատեսվածների:», ուստի Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված բոլոր նախագծերի վերնագրերում «ՀՀ» հապավումն անհրաժեշտ է բացել եւ փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով:

3. «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածից անհրաժեշտ է հանել «(այսուհետ` Օրենք)» բառերը, քանի որ դրանք նախագծի հետագա տեքստում չեն օգտագործվում:

4. «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում (այսուհետ` Նախագիծ)`

ա) վերնագրի սկզբում անհրաժեշտ է ավելացնել «ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ» բառերը` Նախագծի վերնագիրը համապատասխանեցնելով գործող օրենքի վերնագրին,

բ) Նախագծի 1-ին հոդվածի «դեկտեմբերի 28-ի» բառերն անհրաժեշտէ փոխարինել «դեկտեմբերի 19-ի» բառերով,

գ) Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող փոփոխության տեքստի փակագծերի նախադասությունից անհրաժեշտ է հանել «անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց» բառերը, քանի որ տվյալ փոփոխությունը վերաբերում է ոչ միայն անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց, այլեւ կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին (այսինքն` հապավումն ավելի նեղ է սահմանվում, քան Նախագծով նախատեսված սուբյեկտների շրջանակը):

5. «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի Ա եւ Բ կետերով սահմանված անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց գործարքների մասով արտոնություն սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 1-ին հոդվածից անհրաժեշտ է հանել «(կամ արդեն ներկայացրել են)» բառերը, քանի որ ֆիզիկական անձինք ուղղակի ֆիզիկապես չէին կարող ներկայացնել ԱԱՀ-ի այնպիսի հաշվարկներ, որոնք օրեքով կամ ՀՀ կառավարության որոշմամբ դեռեւս չեն սահմանվել:

Իսկ ընհանուր առմամբ, տվյալ Նախագծի (նկատի ունենք առանձին օրենքով հարկային արտոնության սահմանման) անհրաժեշտությունը, կարծում ենք, այնքան էլ հիմնավորված չէ: Այս Նախագծով առաջարկվող լրացումը կարելի էր կատարել նաեւ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում` որպես անցումային դրույթ:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                         Ա. ԹԱՄԱԶՅԱՆ

16.12.2013թ.