« 09 » դեկտեմբերի 2013թ.                                                                                                                                  Փ Վ-ե- 331

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-320-29.08.2013, 26.11.2013-ՍՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի լրամշակված տարբերակի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի լրամշակված տարբերակը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքնության վարչության իրավախորհրդատվական բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխան :

2. Նախագծի 4-րդ եւ 6-րդ հոդվածների «հետեւյալ խմբագրությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր խմբագրությամբ» բառերով՝ այս կերպ այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջին:

3. Չնայած Նախագծի 6-րդ հոդվածով առաջարկվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք)39-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, այն լրացնելով նոր 3-րդ մասով, որտեղ նախատեսվում է, որ կենսաթոշակային ֆոնդի ընտրություն չկատարած բոլոր մասնակիցների կամ նրանց մի մասի համար, եթե դա անհրաժեշտ է կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության, ինչպես նաեւ կուտակային կենսաթոշակային համակարգի եւ (կամ) ֆինանսական համակարգի կայունության ապահովման համար կենտրոնական բանկը սահմանում է կառավարիչների միջեւ բաշխման կարգ, իսկ Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, որտեղ նախատեսվում է, որ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով մասնակիցների ռեեստր վարողը պարտավոր էհանրությանը մատչելի դարձնել տեղեկատվություն առ այն, որ անձի կողմից կենսաթոշակային ֆոնդ չընտրելու դեպքում կենսաթոշակային ֆոնդի ընտրությունն անձի համար կատարում է մասնակիցների ռեեստր վարողը՝ ծրագրային մոդուլի միջոցով՝ պատահականության սկզբունքով, այնուամենայնիվ Նախագծի անցումային դրույթներով կամ կից հիմնավորման մեջ նշված չեն այդ իրավական ակտերի ընդունում նախատեսվող ժամկետներ:

Այդ կերպ խախտվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1.1-րդ մասի պահանջը, համաձյան որի. «Եթե oրենքի նախագծով նախատեuված նորմի պահանջի կատարումը կարող է միայն իրականացվել այդ նախագծով նախատեuված Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա oրենuդրական նախաձեռնության իրավունքով Հայաuտանի Հանրապետության կառավարության ներկայացրած oրենքի նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելիu դրան կից ներկայացվող իրավական ակտի ընդունման հիմնավորման մաuին տեղեկանքում … նշվում է Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունման նախատեuվող ժամկետը», ինչպես նաեւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը` « … Եթե oրենքով նախատեuված նորմի պահանջի կատարումը կարող է միայն իրականացվել այդ oրենքով նախատեuված Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա oրենքի անցումային դրույթներով uահմանվում են` 1) oրենքի այն մաuերը, որոնք գործելու են Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից. 2) Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունման նախատեuվող ժամկետը»:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ

ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ`                                                                                              Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող` Ա. Քոչարյան ,հեռ. 513-428