«04»հոկտեմբերի 2013 թ.                                                                                                      ԻՎ-ե-281

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-336-26.09.2013-ՄԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի եւ Հովհաննես Մարգարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.Նախագիծը համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

2. Հարկ ենք համարում նշել, որ ներկայացված Նախագծին կից բացակայում է տեղեկանք, որտեղ ներկայացվում է գործող օրենքի փոփոխվող հոդվածը, ինչը չի համապատասխանում «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջին, համաձայն որի «Օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին կցվում է գործող օրենքի փոփոխվող հոդվածը»:

2.2.Օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից առաջարկում ենք.

2.3. Նախագծով ներկայացվող օրենքի վերնագրում «հնարավորությունների» բառից հետո ավելացնել «ապահովման» բառը:

2.4. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվել է «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2013թվականի մայիսի 20-ի ՀՕ-57-Ն օրենքում օգտագործվող «գեդեր» բառերը փոխարինել «սեռ» բառով:

Հաշվի առնելով, որ գործող օրենքի միայն 3-րդ հոդվածում է մեկ անգամ օգտագործվել գենդեր բառը, սակայն օրենքի ամբողջ տեքստում օգտագործվում է գենդերային բառը ուստի առաջարկվող փոփոխությունը հստակեցման կարիք ունի:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԲԱԺՆԻ

ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ                                                            Ա.ՄԱՆՈՒԿՅԱՆ