«25» սեպտեմբերի 2013 թ                                                                                               . ԻՎ-ե-270

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ`Պ-324-11.09.2013-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանի եւ Վահան Բաբայանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչության իրավախորհրդատվական բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը ներկայացվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխան:

2. Նկատի ունենալով, որ Նախագծում բացակայում է տեղեկանքը, որտեղ ներկայացվում է գործող օրենքի փոփոխվող հոդվածը, այդ կերպ այն չի համապատասխանում «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջին, քանի որօրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին կցվում է տեղեկանք, որտեղ ներկայացվում է գործող օրենքի փոփոխվող հոդվածը:

3. Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը ՝

3.1. Նկատի ունենալով, որ Նախագծով առաջարկվել է ընդամենը մեկ լրացում, ուստի անհրաժեշտ է Նախագծի վերնագրի «լրացումներ» բառը փոխարինել «լրացում» բառով, այդ կերպ այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասությանը:

3.2. Նախագծի 1-ին հոդվածի «43-րդ հոդվածի 3-րդ մասի «Առողջապահության բնագավառ» բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ կետով» բառերն անհրաժեշտ է փոխարինել «43-րդ հոդվածի 2-րդ մասի «Առողջապահության բնագավառ» 3-րդ բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով» բառերով, քանի որ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածում «Առողջապահությանբնագավառ» 3-րդ բաժինը բաղկացած է ընդամենը 5 ենթակետերից եւ ամրագրված է43-րդ հոդվածի 2-րդ մասում:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԲԱԺՆԻ

ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ                                                                                     Ա. ՔՈՉԱՐՅԱՆ