«24» հուլիսի 2013 թ.                                                                                                        ԻՎ-ե-248

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետությանօրենքումլրացում կատարելու մասին»» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-303-19.07.2013-ՊԻ -010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Թեւան Պողոսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները.

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ առաջարկվող լրացումը համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներինեւնորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

2. Նախագծով առաջարկվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետությանօրենքի (այսուհետ՝ Օրենք) 113-րդ հոդվածը լրացնել նոր 4.1.-րդ կետով, մասնավորապես` ընդլայնելով Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի գործունեության ոլորտը, որն անմիջական հակասությանմեջ է Օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ կետի, ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ , 8-րդ կետերի եւ 73-րդ հոդվածի հետ:

Այսպես.

ա) Օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ կետի առաջին նախադասության համաձայն. «Մշտական հանձնաժողովների թիվը, անվանումները եւ գործունեության ոլորտները սահմանվում են Ազգային ժողովի որոշմամբ,

բ) ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ եւ 8-րդ կետերի համաձայն Հանրապետության Նախագահը ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերություններում, իրականացնում է արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը եւ նշանակում ու հետ է կանչում օտարերկրյա պետություններում եւ միջազգային կազմակերպություններին առընթեր Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներին,

գ) ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն. «Մշտական հանձնաժողովներն ստեղծվում են օրենսդրական ակտերի նախագծերի եւ այլ հարցերի նախնական քննարկման եւդրանց վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություններ ներկայացնելու համար»:

Բացի այդ, Նախագծով առաջարկվող լրացումը հակասում է նաեւ «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի մի շարք հոդվածներին, մասնավորապես` այն դրույթներին, ըստ որոնց դեսպանին եւ մշտական ներկայացուցչին նշանակում եւ ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը, իսկ դիվանագիտական ծառայության մարմինները գլխավորում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, որն էլ Հայաստանի Հանրապետության Նախագահի ընդհանուր ղեկավարությամբ մշակում եւ իրականացնում է արտաքին գործերի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

Չնայած Նախագծով առաջարկվող լրացման բովանդակությունը կանոնակարգված էԱզգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի N 1 որոշմամբ հաստատված կանոնակարգի «միջազգային հարաբերությունների մասով» եւ «միջխորհրդարանական կապերի մասով» վերտառությամբ 8.2-րդ եւ 8.3-րդ կետերով, այնուամենայնիվ, առաջարկում ենք (անհրաժեշտության դեպքում) սույն Նախագծով առաջարկվող եւ Հանձնաժողովի գործունեության ոլորտին վերաբերող լրացումները կատարել Հանձնաժողովի կանոնակարգում:

2. Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածից հանել «(այսուհետ՝ Օրենք)» բառերը, նկատի ունենալով, որ դրանք Նախագծում այլեւս չեն օգտագործվում:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                               Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարողներ` Ս.Համբարձումյան հեռ. 513-650

Գ.Հովսեփյան