« 01 » հու լ իսի 2013 թ                                                                                                 . ԻՎ-ե-23 6

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքում լրացում կատարելու մասին»»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-291-24.06.2013-ԳԿ -010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի եւ Հովհաննես Մարգարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին»Հայաստանի Հանրապետության օրենքումլրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծըներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ Նախագծով առաջարկվողլրացումը համահունչ է ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւ օրենքներին:

2. Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ էՆախագծի վերնագրից հանել «ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ» բառերը, իսկ վերնագրի սկզբում լրացնել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ» բառերը:

3. Նախագծի 1-ին հոդվածից անրաժեշտ է հանել «(այսուհետ`օրենք)» բառերը, նկատի ունենալով, որ դրանք Նախագծումայլեւս չեն օգտագործվում:

4.Չնայած «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածում կատարվել ենբազմաթիվ փոփոխություններ եւ լրացումներ, այնուամենայնիվ Նախագծին կիցներկայացված «օրենքի լրացվող» հոդվածը ներկայացվել է առանց փոփոխությունների եւ լրացումների: Բացի այդ եթե առաջարկվող լրացումը դիտում ենք որպես կրթության բնագավառի պետական քաղաքականության խնդիր, ուստի լրացման բովանդակությունից ելնելով նպատակահարմար է լրացումը կատարել օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում: Այդ կապակցությամբ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի «5-րդ հոդվածը լրացնել նոր4-րդ մասով» բառերը փոխարինել «5-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 7-րդ կետով» բառերով:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝                                        Ս.ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող՝Գ.Հովսեփյան հեռ.513-650