«18» հունիսի2013թ .                                                                                                        ԻՎ-ե-231

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին (փաստաթղթային կոդ՝ Պ-286-17.06.2013-ՊԻ -010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի եւ Հովհաննես Մարգարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծիվերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծըներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ Նախագծով առաջարկվողփոփոխությունները եւ լրացումները համահունչ է ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:

2. Նախագծի 1-ին հոդվածի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (28-ը հուլիս 1998 թվականի, ՀՕ-239-Ն, այսուհետ Օրենք)» բառերն առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի» բառերով, այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասին, նկատի ունենալով նաեւ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը ընդունվել է 1998 թվականի մայիսի 5-ին:

3. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածը քննարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի եւ 4-րդ մասի համատեքստում, նկատի ունենալով, որ նոտարական վավերացման պահանջը չի տարածվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 610-րդ, 654-րդ եւ 686-րդ հոդվածներով նախատեսված պայմանագրերի վրա:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝                                        Ս.ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատա րող՝Գ.Հովսեփյան հեռ.513-650