«16» ապրիլի   2013 թ.                                                                                                   ԻՎ-ե-208


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Օֆշորային գոտիներում գրանցված ընկերություններիգործունեությունը Հայաստանի Հանրապետությանհանքարդյունաբերության ոլորտում կարգավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-239-08.04.2013-ՏՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործունեությունը Հայաստանի Հանրապետությանհանքարդյունաբերության ոլորտում կարգավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները.

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան,համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

2. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին (այսուհետ` Օրենք) համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ ենք համարում նշել հետեւյալ նկատառումները.

2.1. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Oրենքը կարգավորում է առավել կարեւոր, բնորոշ եւ կայուն հաuարակական հարաբերություններ...», մինչդեռ Նախագծից պարզ չէ թե ի՞նչ հարաբերություններ է կարգավորում այն:Այդ կապակցությամբ առաջարկում ենք սահմանել Նախագծի կարգավորման առարկան:

2.2. Չնայած Նախագծով սահմանվում են որոշակի արգելքներ Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության ոլորտում օտարերկրյա օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործունեությ ան վերաբերյալ, այնուամենայնիվ Նախագիծը չի պարունակում վարչական,ինչու չէ նաեւ քրեական պատասխանատվություն սահմանող դրույթներ՝ նախատեսվածարգելքները խախտելու դեպքերի համար:Այդ կապակցությամբ առաջարկում ենք Նախագծում ամրագրել օտարերկրյա օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործունեությ ունը Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության ոլորտում արգելքները խախտելու համար պատասխանատվություն, այդ կերպ այն համապատասխանեցնելով ՀՀ Սահմանադրության 83.5.-րդհոդվածի 2-րդ կետին, համաձայն որի՝ «Բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները, ինչպես նաեւ պատասխանատվության տեսակները, չափերը, պատասխանատվության ենթարկելու կարգը, հարկադրանքի միջոցներն ու դրանք կիրառելու կարգը, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից վճարվող հարկերի, տուրքերի եւ այլ պարտադիր վճարների տեսակները, չափը, վճարման կարգը.», ինչպես նաեւ Օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջին, համաձայն որի՝ «Իրավական ակտը պետք է լինի լիակատար, ավարտված եւ լիովին կարգավորի ակտով նախատեuված հարաբերությունների բոլոր առանձնահատկությունները: Եթե հնարավոր կամ նպատակահարմար չէ այդ հարաբերությունների բոլոր առանձնահատկությունները կարգավորել տվյալ իրավական ակտով, ապա դրանում հղումների ձեւով կամ առանձին մաuերով պետք է uահմանվեն այն իրավական ակտերի տեuակները, որոնցով կարգավորվելու են չկարգավորված հարաբերությունները, կամ նշվեն այն իրավաuտեղծ մարմինները, որոնք պետք է կարգավորեն դրանք»:

2.3. Ըստ Նախագծի 1-ին հոդվածի՝ օտարերկրյա օֆշորներում գրանցված ընկերությունների մասնակցությունը հանքարդյունաբերության եւ արդյունաբերության ոլորտում հանքերի շահագործմամբ եւ այդ շահագործումից ստացվող հումքի ու պատրաստի արտադրանքի արտադրությամբ եւ արտահանմամբ զբաղվող ընկերությունների կապիտալում պետք է արգելվի 2014 թվականի հունվարի 1-ից, եւ քանի որ Նախագիծը չի պարունակում օրենքն ուժի մեջ մտնելու վերաբերյալ առանձին հոդված, ուստի այս տեսքով Նախագծի ընդունումըկարող է գործնականում խոչընդոտ առաջացնել: Այդ կապակցությամբ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի « 2014 թվականի հունվարի 1-ից» բառերը հանել եւ Նախագծով սահմանել օրենքն ուժի մեջ մտնելու վերաբերյալ առանձին հոդված հետեւյալ բովանդակությամբ՝

«Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:»:

3. Չնայած այն հանգամանքին, որ Ն ախագի ծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան , այնուամենայնիվ առաջարկում ենք քննարկել Նախագիծը փաթեթի տեսքով ներկայացնելու, մասնավորապես՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում կամ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու հարցը (տե՛ս՝ եզրակացության 2.2 կետը): Բացի այդ, առաջարկում ենք քննարկել նաեւ Նախագիծը «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 57-րդ հոդվածի համատեքստում վերաշարադրելու հարցը:

4.Նախագծին կից հիմնավորման մեջ նշվում է, որ «Օրինագծի ընդունումը թույլ կտա հանքարդյունաբերության ոլորտում հասնել նրան, որ ստվերային տնտեսությունը շեշտակի կրճատվի ՝ ինչպես բանկային ոլորտում սեւ փողերի լվացման պարագայում»: Ընդհանուր առմամբ համաձայն լինելով Նախագծի եւ հիմնավորման գաղափարին, առաջարկում ենք ստվերային տնտեսությունը կրճատելու նպատակով օտարերկրյա 7 տասնյակ օ ֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների (տե՛ս ՀՀ կառավարության 2012 թվականի հուլիսի 4-ի N 915-Ն որոշումը) գործունեության վերաբերյալ որոշակի արգելքներ սահմանել նաեւ այլ ոլորտներում:

Նախագծում առկա են այլ դիտողություններ, որոնք կներկայացվեն աշխատանքային քննարկումների ընթացքում:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝                                                       Ս.ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կ ատարողներ՝ Ս. Համբարձումյանհեռ. 513 650

Լ. Աբովյան հեռ. 513 485