«1 7 » ապրիլի 2013 թ.                                                                                                              ԻՎ-ե- 209

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-235 -03.04.2013-ՊԻ-010/0) եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունկատարելու մասին»(փաստաթղթային կոդ` Պ-2351 -03.04.2013-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Էդմոն Մարուքյանի, Մարգարիտ Եսայանի եւ Նաիրա Կարապետյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունկատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ իրականացված փորձաքննության արդյունքները:

Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ ներկայացված լրացումները եւ փոփոխությունը համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, ինչպես նաեւ օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:

Նախագծերի փաթեթում առկա են տեխնիկական բնույթի թերություններ, որոնք կներկայացվեն աշխատանքային քննարկումների ընթացքում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                                                           Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կատարող` Ք. Գեովշանյան հեռ. 513-659