«1 2 » փետրվարի 2013 թ.                                                                                               ԻՎ-ե-1 81

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին»ՀայաստանիՀանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-212-08.02.2013-ՊԻ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորներ Էլինար Վարդանյանի,Նաիրա Զոհրաբյանի եւ Վահե Էնֆիաջյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին»ՀայաստանիՀանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմիիրավաբանականվարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ առաջարկվողփոփոխությունը համահունչ է ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:

2. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի «քսանմեկով» բառը փոխարինել «քսանմեկ բառով:» բառերով:

Միաժամանակ,առաջարկում ենք Նույն հոդվածի 1-ին մասից հանել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասում առաջարկվող փոփոխության արդյունքում հետեւյալ ձեւակերպումն ստացած՝ «Ցմահ ազատազրկման չեն կարող դատապարտվել հանցանքը կատարելիս քսանմեկ տարին չլրացած անձինք, հանցանք կատարելու կամ դատավճիռ կայացնելու պահին հղի վիճակում գտնվող կանայք» դրույթը:

Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի ՆԿ-96-Ակարգադրության 1-ին հավելվածի «Քրեական արդարադատության եւ քրեական պատիժների համակարգի արդյունավետության բարձրացում» վերտառությամբ 4-րդ կետի պահանջների համաձայն անհրաժեշտ է համարվել մշակել Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգիրք՝ արմատապես վերանայելով նաեւ պատիժների համակարգը` ապահովելով քրեական պատժի համաչափության հետեւողական կենսագործումը, սահմանելով ազատազրկմանն այլընտրանք հանդիսացող գործուն պատժատեսակներ եւ հիմնական պատիժների կոմբինացված տեսքով նշանակման հնարավորություն:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                               Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող՝ Հ.Սարդարյան հեռ.513-360

Գ. Հովսեփյան հեռ.513-650