«1» փետրվար 2013 թ.                                                                                                          ԻՎ-ե- 172

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ -181-20.12.2012, 20.12.2012-ՍՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախա գ իծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի լրամշակված տարբերակի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները.

1. Նախագծով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներինեւ նորմերին,Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, օրենքներին, օրենսդրական տեխնիկայի կանոններին, ինչպես նաեւ 2012 թվականի հոկտեմբերի 2-իՍԴՈ-1050 որոշմանը:

2. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասով առաջարկվել է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 33-րդ հոդվածի 7-րդ մասը լրացնել նոր կետով, ըստ որի՝ կ ենսաթոշակ նշանակելը մերժելու մասին որոշում կայացվում է, եթե` «անձն ունի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող` սույն օրենքով կամ այլ օրենքներով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունք»:

Ստացվում է, որցանկացած անձի, որն ունի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող` սույն օրենքով կամ այլ օրենքներով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունք, կարելի է մերժել կենսաթոշակի նշանակումը:

Մեր կարծիքով, առաջարկվող լրացումը անհրաժեշտ է վերաշարադրել, քանի որ որպես կենսաթոշակ նշանակելը մերժելու հիմք, առաջարկվում է ամրագրել ոչ թե ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող այլ կենսաթոշակ ստանալը, այլ ընդամենը կենսաթոշակ ստանալուիրավունքունենալը,որը անհամատեղելի է նաեւ Օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ մասի դրույթներին, համաձայն որի՝ «Կենսաթոշակ նշանակելը մերժելու մասին որոշում կայացվում է, եթե`1) անձը չունի կենսաթոշակի իրավունք.

2) կենսաթոշակի իրավունք ունեցող անձը, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված չէ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում.

3) ներկայացված փաստաթղթերը եւ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալները բավարար չեն անձին կենսաթոշակ նշանակելու համար»:

Այդ կապակցությամբառաջարկում ենք քննարկել Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվող լրացման հետեւյալ տարբերակը.

«4) անձը ստանում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող` սույն օրենքով կամ այլ օրենքներով սահմանված այլ կենսաթոշակ:», որը համահունչ է նաեւ Նախագծի հիմնավորման «Առկա խնդիրներին առաջադրվող լուծումները» վերտառությամբ կետի 1-ին ենթակետին (որպես կենսաթոշակ նշանակելը մերժելու հիմք՝ սահմանելՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող սահմանված այլ կենսաթոշակ ստանալը):

3. Նախագծի լրամշակված տարբերակի4-րդ հոդվածի 1-ին մասով առաջարկվել է Օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, որի` «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այդ անված ժամկետում» բառերից անհրաժեշտ է հանել «այդ անված» անիմաստ արտահայտությունները:

4. Նախագծի լրամշակված տարբերակում բացակայում է օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին, ինչպես նաեւ գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքները: Այդ կերպ խախտվել են «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ կետի բ) ենթակետի եւ 5-րդ կետի պահանջները:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                               Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող` Հ.Սարդարյան հեռ. 513- 360