« 1 » փետրվար 201 3 թ.                                                                                                    ԻՎ-ե- 170

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-195-22.01.2013-ՏՀ-010/0 ) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ Նախագծով առաջարկվող փոփոխությունը համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:

2. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվել է « Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենքի) 4-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի «հաշվապահական հաշվառման ծառայություններ մատուցող կազմակերպությունները» բառերը փոխարինել «այն հաշվապահական հաշվառման ծառայություններ մատուցող կազմակերպությունները, որոնց կողմից մատուցված ծառայությունների (կատարված աշխատանքների) իրացման շրջանառությունը նախորդ օրացուցային տարվա ընթացքում գերազանցել է 58,35 մլն դրամը» բառերով: Մինչդեռ, առանց ներկայացված փոփոխության շրջանառության հարկ վճարող հանդիսացող ցանկացած կազմակերպություն` նախորդ օրացուցային տարում գերազանցելով մատուցված ծառայությունների իրացման շրջանառության 58.35 մլն. դրամի շեմը, Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքերով դուրս է գալիս շրջանառության հարկի դաշտից եւ հարկվում է հարկային ընդհանուր ռեժիմով:

Այդ կապակցությամբ, ինչպես նաեւ նկատի ունենալով Նախագծի հիմնավորման մեջ ներկայացված նպատակը ՝ հաշվապահական հաշվառման ծառայություններ մատուցող կազմակերպություններին շրջանառության հարկի դաշտում ընդգրկելը, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 1. « Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի դեկտեմբերի 19-ի ՀՕ-236 օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետից հանել «, հաշվապահական հաշվառման ծառայություններ մատուցող կազմակերպությունները» բառերը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                          Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարողներ` Ս. Համբարձումյան հեռ. 513- 650
Գ. Հովսեփյան հեռ. 513- 650