«2 6 » դեկտեմբերի 2012 թ.                                                                                                ԻՎ-ե-15 9

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-185-21.12.2012-ՊԻ-010/0) եւ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-1851 - 2 1.12.2012-ԱՄ-010/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերիփաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փ աթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փ աթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փ աթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ Նախագծերի փաթեթով առաջարկվող լրացումները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին , օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:

2. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

2.1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվել է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք ) 24-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ .

«Նույն անձը համայնքի ղեկավարի պաշտոնում կարող է ընտրվել ոչ ավելի քան երկու անգամ անընդմեջ»:

Չնայած Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբեւ այլ երկրների (Էստոնիա, Լատվիա, Լիտվա, Ղազախստան, Իտալիա, Ղրղստան, Բելառուս, Ուկրաինա) օրենքներում համայնքի ղեկավարի պաշտոնում նույն անձի երկու անգամ անընդմեջ ընտրվելու վերաբերյալ որեւէ սահմանափակում նախատեսված չէ եւ դրանց բացակայությունը չի նվազեցնում մրցակցության հնարավորությունը, քանի որ իրավական իմաստով ընտրությունները ժողովրդի կողմից իրենց պատկանող իշխանությունն իրականացնելու իրավունքն իր ներկայացուցիչներին՝ այդ թվում տեղական ինքնակառավարման մարմիններին հանձնելու ձեւ է, այնուամենայնիվ,նկատի ունենալով, որ առաջարկվող մոտեցմամբ սահմանափակվում է համայնքի ղեկավարի անընդհատ վերընտրվելու իրավունքը, ուստի առաջարկում ենք քննարկել «Նույն անձը համայնքի ղեկավարի պաշտոնում կարող է ընտրվել ոչ ավելի քան երկու անգամ անընդմեջ» բառերը «Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել համայնքի ղեկավարի պաշտոնում» բառերով փոխարինելու հարցը:

Նույն խնդիրը վերաբերում է նաեւ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում առաջարկվող լրացմանը:

Միաժամանակ անհրաժեշտ ենք համարում նշել, որ նշված սահմանափակման բացակայությունը հնարավորություն կարող է տալ համայնքի բնակչությանը, գործող համայնքի ղեկավարի աշխատանքը բարձր գնահատելու դեպքում, ազատորեն ընտրել նույն անձին:

3. Նախատեսելովհամայնքի ղեկավարի պաշտոնում նույն անձի կողմից ոչ ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվելու սահմանափակումը եւ ըստ հիմնավորման կրկին առաջադրվելու ժամկետի հետ կապված այլ երկրների վերլուծությունը, այնուամենայնիվ, Նախագծերի փաթեթը չի կարգավորում մի շատ կարեւոր հարաբերություն, ե՞րբ կարող է նույն անձը կրկին առաջադրվել՝ հաջորդի հրաժարականի, ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու, ազատազրկման դատապարտվելուց, անգործունակ, uահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելուց, անհամատեղելի պաշտոն զբաղեցնելուց, մահվանից հետո, թե անկախ լիազորությունների վաղաժամկետ դադարման հիմքերից՝ հաջորդի լիազորությունները ավարտվելուց հետո:

Խնդիրը կայանում է նրանում, որ առաջարկվող սահմանափակումը որոշակի սողանցքկարող է թողնել որեւէ թեկնածուի առաջադրման եւ կարճ ժամկետում նրա հրաժարականի միջոցով նորից ընտրվելու առումով, չհաշված լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերը թվարկվածհիմքերը:

3. Օրենքի տրամաբանությունից ելնելով եւ իրավական նորմերի կրկնությունից խուսափելու նպատակով առաջարկում ենք քննարկել վերը նշված սահմանափակումը միայն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի նախագծում լրացնելու հարցը:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                        Ս.ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող` Ս. Համբարձումյան հեռ. 513-650