«24» դեկտեմբերի 2012 թ.                                                                                                      ԻՎ-ե-158

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-021-18.07.2012,20.12.2012-ՄԻ-010/0) եւ «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-0211 -20.12.2012-ՄԻ-010/0)Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» եւ «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փաթեթըներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունն ու լրացումները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:

2. «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունը եւ «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվող լրացումները բխում են «Երեխաների իրավունքների մասին» եւ «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» կոնվենցիաների պահանջներից եւ համահունչ են «Երեխաների իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի պահանջներին:

Նախագծերի փաթեթիվերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                           Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող` Ս. Համբարձումյան հեռ. 513-650