«19» դեկտեմբերի 2012 թ.                                                                                                       ԻՎ-ե-152

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-178.13.12.2012-ԱՄ-010/0) եւ «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-1781 -13.12.2012-ԱՄ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արա Բաբլոյանի եւ Դավիթ Հարությունյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Փաստաբանության մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները, որոնց վերաբերյալ կան խմբագրական բնույթի որոշ առաջարկություններ :

1. Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ Նախագծերի փաթեթ ով առաջարկվող լրացումները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:

2. «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում (այսուհետ` Նախագիծ)`

2.1. 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ` օրենք)» բառերը, նկատի ունենալով,որ Նախագծի տեքստում այն այլեւս չի օգտագործվում:

Նույն խնդիրն առկա է նաեւ Նախագծերի փաթեթում ներառված «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի նախագծում:

2.2. 1-ին հոդվածի «5» թիվն առաջարկում ենք փոխարինել «5-րդ» բառով:

3. Առաջարկում ենք քննարկել Նախագծի 1-ին հոդվածի լրացման տեքստի «ՀՀ» հապավումը «Հայաստանի Հանրապետության» բառերով փոխարինելու հարցը:

4. «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում `

4.1. 1-ին հոդվածի «41-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «12» կետով»բառերն առաջարկում ենք փոխարինել «41-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «12-րդ» կետով» բառերով:

Նախագծերի փաթեթիվերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝ ՝                                           Ս.ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող՝Գ.Հովսեփյան հեռ.513-650