«30» նոյեմբերի 2012 թ.                                                                                                   ԻՎ-ե-139

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում» լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-161-28.11.2012-ՏՀ-010/0) ըստ նախագծի «Ընդերքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-161-28.11.2012-ՏՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում» լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ Նախագծով առաջարկվող լրացումը եւ փոփոխությունը համահունչ են միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին :

2. Նախագծով առաջարկվել է անհատ ձեռնարկատերերին նույնպես համարել ընդերք օգտագործողներ, սակայն այդ լրացումն առաջարկվել է կատարել միայն Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում՝ օգտագործվող հիմնական հասկացությունների մեջ: Մինչդեռ, մեր կարծիքով, անհրաժեշտ է լրացումներ կատարել նաեւ Օրենսգրքի 20-րդ հոդվածի 2-րդ մասում, 23-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում, 24-րդ հոդվածում, 29-րդ հոդվածի 2-րդ մասում եւ անհատ ձեռնարկատերերի հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող այլն հոդվածներում:

3. Նախագծի 3-րդ հոդվածում նշված է ուժի մեջ մտնելու ժամկետը, ինչպես նաեւ որ այն «տարածվում է 2012 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա», իսկ Նախագծի 2-րդ հոդվածով չվերաձեւակերպված գործունեությունը համարվելու է «առանց թույլտվության իրականացրած գործունեություն, եւ կիրառվելու են պատասխանատվության միջոցներ», ինչի հետեւանքով նշված դրույթը հակասում է ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի 6-րդ մասին, ըստ որի. «Պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող օրենքը հետադարձ ուժ չունի:», ինչպես նաեւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 1-ին մասի ն համաձայն որի ՝ « Հետադարձ ուժ չի կարող տրվել իրավաբանական կամ ֆիզիկական անձանց իրավունքները կամ ազատությունները uահմանափակող, դրանց իրականացման կարգը խuտացնող կամ պատաuխանատվություն uահմանող կամ պատաuխանատվությունը խuտացնող կամ պարտականություններ uահմանող կամ պարտականությունների կատարման կարգ uահմանող կամ խuտացնող, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հuկողության կամ վերահuկողության կարգ uահմանող կամ խuտացնող, ինչպեu նա եւ նրանց իրավական վիճակն այլ կերպ վատթարացնող իրավական ակտերին:»:

Այդ կապակցությամբ առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածից հանել «եւ տարածվում է 2012 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա» բառերը, կամ սահմանել ավելի ուշ ժամկետ:

4. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից առաջարկում ենք Նախագծի ՝

4.1.վերնագիրը եւ 1-ին հոդվածը համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին, համաձայն որի՝ « Oրենuգրքի լրիվ անվանումը հիշատակելիu դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են « Հայաuտանի Հանրապետության » բառերը, դրա ընդունման oրը եւ oրենuգրքի վերնագիրը:» ,

4.2. 2-րդ հոդվածի 1-ին մասի «շարադրել հետեւյալ խմբագրությամբ» բառերն փոխարինել «շարադրել նոր խմբագրությամբ» բառերով` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջին, համաձայն որի` «Իրավական ակտում փոփոխություններ կատարվում են նրա առանձին բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, պարբերություններ կամ նախադասություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով»:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                            Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող` Լ.Աբովյան հեռ.513-485