«29» նոյեմբերի 2012 թ.                                                                                               ԻՎ-ե-131

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝Կ-154-23.11.2012-ՊԻ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծով առաջարկվող փոփոխությունը համահունչ է ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

2. Օրենքներին համապատասխանության տեսանկյունից առաջարկում ենք Նախագծի.

2.1. առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում հայերեն փոքրատառերով գրված «Նախագիծ» բառը համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջին, համաձայն որի` «Իրավական ակտերի նախագծերի առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում պետք է գրվի «ՆԱԽԱԳԻԾ» բառը:»,

2.2. 1-ին հոդվածի ««Հատուկ քննչական ծառայության մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի ( 28 նոյեմբերի 2007 թվականի ՀՕ-255-Ն ) 30-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. ե » բառերը փոխարինել ««Հատուկ քննչական ծառայության մասին» ՀայաստանիՀանրապետության2007 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-255-Ն օրենքի 30-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ» բառերով, այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին, համաձայն որի. «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, «Հայաստանի Հանրապետության» բառերը, օրենքի ընդունման տարին,ամիսը ( տառերով ) , ամսաթիվը ( այսուհետ՝ ընդունման օր ) թիվը եւ «օրենք» բառը» եւ 70-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին, համաձայն որի` «Իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին` բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մաuեր, կետեր, պարբերություններ կամ նախադաuություններ «նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով» :

3. Նախագծ ի 1-ին հոդվածով առաջարկվել է «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի 1-ին մասի համաձայն հ ամազգեստի, տարբերանշանների նկարագիրը եւ դրանք կրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը , մինչդեռ, Նախագծին կիցներկայացվող իրավական ակտի ընդունման հիմնավորման մասին տեղեկանքում բացակայում է Կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունման նախատեսվող ժամկետը , այդ կերպ խախտվել է « Ազգային ժողովի կանոնակարգ » ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 4.2.-րդ կետի եւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1.1.-րդ կետի պահանջը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝ ՝                                          Ս.ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող՝ Գ.Հովսեփյան հեռ.513-650