«19 » նոյեմբերի 2012 թ.                                                                                                     ԻՎ-ե-119

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հանրային ծառայությունների համարանիշի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-146-13.11.2012-ՊԻ-010/0 ) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմիիրավաբանականվարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին :

2. Առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին կետի «շարադրել հետեւյալ խմբագրությամբ .» բառերը փոխարինել «շարադրել նոր խմբագրությամբ .» բառերով, այն հ ամապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին, համաձայն որի` իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին` բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մաuեր, կետեր, պարբերություններ կամ նախադաuություններ «նոր խմբագրությամբ շարադրելու» միջոցով:

Նախագծի վերաբերյալայլ առաջարկություններ չկան:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                 Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող՝ Գ. Հովսեփյան հեռ.513-650