«22 » նոյեմբերի 2012 թ.                                                                                                     ԻՎ-ե-123

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-145-09.11.2012-ՏՀ-010/0) եւ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-1451 -09.11.2012-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Բաբայանի, Արծվիկ Մինասյանի, Աղվան Վարդանյանի եւ Արմեն Ռուստամյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությ ան իրավական փորձաքննության բաժնում :

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները.

Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Ինչպես նշված է Նախագծերի փաթեթին կից հիմնավորման մեջ ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 18-ի N 730-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2012-2017թթ. ծրագրի «Տնտեսական աճի քաղաքականությունը» բաժնում, որպես գործարար եւ ներդրումային միջավայրի բարելավում նշված է, որ «վերացվելու է շահութահարկի նվազագույն շեմի կիրառման պրակտիկան»: Հետեւաբար, առաջարկվող օրենսդրական փոփոխությունները համահունչ են ՀՀ կառավարության կողմից վարվող տնտեսական քաղաքականությանը:

Բացի այդ, եթե տնտեսվարող սուբյեկտներին չի վերադարձվում իրենց կողմից վճարման ենթակա շահութահարկից ավել վճարված գումարը` նույնիսկ նրանց գործունեության դադարեցման դեպքում, ապա իրավական տեսանկյունից այն կդիտվի որպես նրա իրավունքի ոտնահարում:

Ներկայացված Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում նաեւ զգալիորեն կնվազեն դրամական հաշվարկներով կատարվող գործարքների մասով հարկման հիմք հանդիսասցող իրացման շրջանառությունների անհարկի պակասեցումները:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ`                                                                                            Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ