«13 » նոյեմբերի 2012 թ.                                                                                     ԻՎ-ե-115

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«2013-2017թթ. գիտության ֆինանսավորման չափերի եւ կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-139-06.11.2012-ԳԿ 010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «2013-2017թթ. գիտության ֆինանսավորման չափերի եւ կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան եւ համահունչ է ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:

2. Նախագծի 7-րդ, 8-րդ եւ 9-րդ հոդվածներում անhրաժեշտ է «բազիսային» բառը փոխարինել «բազային» բառով:

2.1. Առաջարկում ենք Նախագծի 7-րդ հոդվածի «Հոդված 2-ում» եւ 8-րդ հոդվածի «Հոդված 3-ում» բառերը համապատասխանաբար փոխարինել «սույն օրենքի 2-րդ հոդվածում» եւ «սույն օրենքի 3-րդ հոդվածում» բառերով:

2.2. Նախագծի 7-րդ եւ 8-րդ հոդվածներում «լիմիտ» բառը առաջարկում ենք փոխարինել «սահմանաչափ» բառով:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ և առաջարկություններ չկան:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                            Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող՝Գ. Հովսեփյան հեռ.513-650