«26» նոյեմբերի 2012 թ.                                                                                                           ԻՎ-ե-126

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գյուղատնտեսական արտադրության մթերքների վերամշակումից ստացվող թափոնների հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-138-06.11.2012-ՏՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովիպատգամավոր Հրանտ Բագրատյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գյուղատնտեսական արտադրության մթերքների վերամշակումից ստացվող թափոնների հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգայինժողովի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին, ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացած միջազգային պայմանագրերին, օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխան :

2.Նախագծով առաջարկվող միջոցառումների իրականացումը,ըստ Նախագծին կից ներկայացված հիմնավորման, կապված է տնտեսության ստվերայնության դեմ պայքարի եւ բնապահպանական խնդիրների կարգավորման ուժեղացման, ինչպես նաեւ ստվերային տնտեսության տեսակարար կշիռը կրճատելու հետ՝ վերամշակող արդյունաբերության մեջ:Մինչդեռ, մեր կարծիքով, Նախագծի բովանդակությունիցպարզ չէ թե ի՞նչեղանակով պետք է, այն էլլրջորեն, կրճատվի ստվերային տնտեսության տեսակարար կշիռը՝ վերամշակող արդյունաբերության ոլորտում, ի՞նչ ծախսերով են թափոնները պահպանվելու եւ արդյո՞ք պահպանման ծախսերը փոխհատուցվելու են թե՞ ոչ եւ վերջապես ի՞նչ կարգով են պահպանվող թափոնները հանձնվելու վերամշակող ձեռնարկություններին, նկատի ունենալով, որՆախագծում բացակայում են գործնական կիրառման անհրաժեշտ մեխանիզմները:

3. Նախագծի 1-ին հոդվածը սահմանում է գյուղատնտեսական մթերքներվերամշակող ձեռնարկություններում թափոնների հետագա տնօրինման եւ հաշվառման իրավական հիմունքները եւ քանի որ «գյուղատնտեսական արտադրության մթերքների վերամշակումից ստացվող թափոնների» հասկացության հետ առնչվող հետագա գործընթացները եւ դրա հետեւանքով ծագած իրավահարաբերություններն եւս «իրավական հիմունքներ» են, ուստի անհրաժեշտություն է առաջանում Նախագծում ամրագրել նաեւ «գյուղատնտեսական արտադրության մթերքների վերամշակումից ստացվող թափոնների» հասկացությունը: Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի «իրավական հիմունքներ» բառերը փոխարինել այլ բառերով, քանի որ օրենքները կարգավորում են առավել կարեւոր, բնորոշ եւ կայուն հասարակական հարաբերություններ եւ ոչ թե «իրավական հիմունքներ»:

4. Մեր կարծիքով«գյուղատնտեսական արտադրության մթերքների վերամշակումից ստացվող թափոնները»իրենց սկզբնական սպառողական հատկությունները կորցրած արտադրության թափոններ են, հետեւաբար նշված խնդիրը արդեն իսկ կարգավորված է «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով:

Նշենք նաեւ, որ Անկախ պետությունների համագործակցության երկրների Միջխորհրդարանական Վեհաժողովի կողմից 2007 թվականի հոկտեմբերի 31-ի որոշմամբ «Արտադրության եւ սպառման ապրանքների թափոնների վերաբերյալ» մոդելային օրենքի հասկացությունների վերաբերյալ հոդվածում որպես «արտադրության թափոնների» տեսակ նշված են նաեւ գյուղատնտեսական թափոնները: Հաշվի առնելով վերը նշվածը` առաջարկում ենք «գյուղատնտեսական թափոնների» վերաբերյալ հասկացությունն ամրագրել «Թափոնների մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածում:

Բացի դրանից, ի կատարումն ՄԱԿ-ի "Վտանգավոր թափոնների երկրից երկիր տեղափոխման նկատմամբ հuկողություն uահմանելու մաuին" Բազելյան Կոնվենցիայով Հայաuտանի Հանրապետության uտանձնած պարտավորությունների, ՀՀ վարչապետի որոշմամբհանձնարարվել է Հայաuտանի Հանրապետության բնապահպանության նախարարին ( 26-ը հոկտեմբերի 2006 թվականի N 342-Ն) հաuտատել Հայաuտանի Հանրապետության տարածքում գոյացող արտադրության եւ uպառման թափոնների ցանկը, որտեղ նշված են բուսական եւ կենդանական ծագման թափոնների, սննդամթերքի եւ համային հատկանիշներ ունեցող մթերքների արտադրության թափոնների, սննդամթերքի արտադրության թափոնների, հացահատիկային կուլտուրաների վերամշակումից առաջացած թափոնների, գինեգործության նստվածքների եւ այլ թափոնների տեսակների մասին, հետեւաբար՝ այստեղ նույնպես տրված են Օրենքից բխող համապատասխան կարգավորումները:

5. Նախագծում միեւնույն իմաստով օգտագործվում է «վերամշակող ձեռնարկություններ» եւ «վերամշակող գործարան» բառերը: Այդ կապակցությամբ առաջարկում ենք դրանք համահունչ դարձնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասին, համաձայն որի միեւնույն միտքն արտահայտելիս պետք է կիրառվեն միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները:

Նույնը վերաբերում է միեւնույն իմաստով օգտագործված «ՀՀ կառավարություն» եւ «կառավարություն» բառերին:

6. Առաջարկում ենք Նախագծում օգտագործված «կառավարության կողմից նշանակված լիազորված մարմնի կողմից»,«լիազորված մարմնի»եւ «ՀՀ կառավարության լիազոր մարմնին» բառերը համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջին, համաձայն որի. «Հայաստանի Հանրապետության օրենքներում, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ուղղակիորեն չնախատեսված պետական կառավարման մարմնի ղեկավարի անվան փոխարեն նշվում են «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը»բառերը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                                                    Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կատարողներ՝ Լ.Աբովյան, հեռ. 513-485

Ք.Պետրոսյան, հեռ. 513-489