«12» հոկտեմբերի 2012 թ.                                                                                                    ԻՎ-ե-97

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-099-01.10.2012-ՏՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահնջներին համապատասխան, իսկ առաջարկվող փոփոխություններն ու լրացումները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին :

2. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

2.1. Առաջարկում ենք Նախագծի առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում ամրագրել «ՆԱԽԱԳԻԾ» բառը` այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջին, համաձայն որի. «Իրավական ակտերի նախագծերի առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում պետք է գրվի «ՆԱԽԱԳԻԾ» բառը:»:

2.2. Նախագծի 1-ին հոդվածի առաջին կետում «շարադրել հետեւյալ խմբագրությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «շարադրել նոր խմբագրությամբ» բառերով` այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդհոդվածի2-րդմասի3-րդ կետի պահանջին, համաձայն որի. «Իրավական ակտում փոփոխություններ կատարվում են նրա առանձին բաժիններ, գլուխներ, հոդվածներ, կետեր, պարբերություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով:»:

3. Առաջարկում ենք Ն ախագծի2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, եւ6-րդհոդվածների «հոդված 23-ի», «հոդված 28-ի», «հոդված 37-ում», «հոդված 53-ի» եւ«հոդված 59-ի» բառերը փոխարինել համապատասխանաբար « Օ րենքի 23-րդ հոդվածի» , « Օ րենքի 28-րդ հոդվածի» , « Օ րենքի 37-րդ հոդվածում» , « Օ րենքի 53-րդ հոդվածի»եւ« Օ րենքի 59-րդ հոդվածի» բառերով :

4. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի1-ին եւ 2-րդ կետերի «11-րդ» եւ «14-րդ» թվերը փոխարինել համապատասխանաբար «10-րդ » եւ «13-րդ» թվերով:

5. Առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին նախադասությ ա ն, 1-ին եւ 2-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 4. Օրենքի 37-րդ հոդվածը`

1) 1-ին մասի 2-րդ պարբերության «արտադրության» բառից հետո լրացնել «հաղորդման» բառով ,

2) լրացնել նոր 2.1.-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ.»:

6 . Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ կետի «2.1 » թվերըառաջարկում ենք փոխարինել «2.1.» թվերով:

7 . Նախագծի 7-րդ հոդվածը անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ չկան :

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                                             Ս.ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող`Ա. Մանուկյան հեռ.513-425