«27»սեպտեմբերի 2012 թ.                                                                                      ԻՎ-ե-76

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը զինված հակամարտության վերածելու, էությունը նենգափոխելու եւ խաղաղ բանակցային գործընթացը խոչընդոտելու Ադրբեջանի պատասխանատվության մասին» հայտարարության նախագծի
(փաստաթղթային կոդ` Պ-079-11.09.2012-ԱՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Ռուստամյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը զինված հակամարտության վերածելու, էությունը նենգափոխելու եւ խաղաղ բանակցային գործընթացը խոչընդոտելու Ադրբեջանի պատասխանատվության մասին» հայտարարության նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.Ն ախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի պահանջներին, ՀՀ Սահմանադրությանը, օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններինհամապատասխան:

2. Նկատի ունենալով, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 104.1.-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն Ազգային ժողովի հայտարարության նախագիծը Ազգային ժողովին ներկայացվում եւ շրջանառության մեջ է դրվում «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածով սահմանված կարգով, ուստի առաջարկում ենք Նախագծի առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում գրել «ՆԱԽԱԳԻԾ» բառը, այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասին:

3. Նախագծի վերնագրում «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ» բառերից հետո առաջարկում ենք լրացնել «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառը:

4. Նախագծում ամրագրված «ԼՂ» եւ «ԼՂՀ» հապավումները առաջարկում ենք փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերով, այն համապատասխանեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությանը:

Ն ախագծ ում կան նաեւ խմբագրական բնույթի թերություններ, որոնք կներկայացվեն աշխատանքային քննարկումների ընթացքում:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                              Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ