«14»սեպտեմբերի 2012 թ.                                                                                                  ԻՎ-ե- 68

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
(փաստաթղթային կոդ` Պ-076-06.09.2012-ՏՀ-010/0)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արծվիկ Մինասյանի, Վահան Հովհաննիսյանի, Աղվան Վարդանյանի եւ Արմեն Բաբայանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացվում են Նախագծի վերաբերյալ իրականացված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածին, համաձայն որի յ ուրաքանչյուր աշխատող ունի արդարացի եւ oրենքով uահմանված նվազագույնից ոչ ցածր աշխատավարձի իրավունք եւ 34-րդ հոդվածին, համաձայն որի. « Յուրաքանչյուր ոք ունի իր եւ իր ընտանիքի համար բավարար կենuամակարդակի, այդ թվում` բնակարանի, ինչպեu նաեւ կենuապայմանների բարելավման իրավունք: Պետությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների այu իրավունքի իրականացման համար: »

Միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապատաս-խանության տեսանկյունից հարկ է նշել, որ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն « Միջազգային պայմանագրերը Հայաuտանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մաuն են: Եթե վավերացված միջազգային պայմանագրում uահմանվում են այլ նորմեր, քան նախատեuված են oրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը: », այսինքն վավերացված միջազգային պայմանագրով նորմն ունի ՀՀ օրենքի նորմի նկատմամբգերակայող իրավական ուժ: Այս տեսանկյունից, Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) «Նվազագույն աշխատավարձի սահմանման մասին» թիվ 131 Կոնվենցիայի (վավերացվել է 2004 թվականի դեկտեմբերի 13-ին) 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Նվազագույն աշխատավարձը ունի օրենքի ուժ եւ նվազեցման ենթակա չէ. այս դրույթի չկիրառումը պատասխանատու անձի կամ անձանց նկատմամբ առաջացնում է քրեական կամ այլ պատասխանատվություն»:

Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխանության տեսանկյունից հարկ է հիշատակել, որ «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն. « Կենuաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենuաապահովման նվազագույն բյուջեի uահմանումը նպատակ ունի`

....

4) որոշել չհարկվող եկամ տի չափը: »:

Ինչ վերաբերում է օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանությանը, նշենք, որ Նախագծի 1-ին հոդվածի «առաջին» բառերն անհրաժեշտ է փոխարինել «1-ին» թվով` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                                                              Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կատարող` Ա.Սարգսյան, հեռ. 513-659

Լ.Աբովյան, հեռ. 513-485