«10»սեպտեմբերի 2012 թ.                                                                                                  ԻՎ-ե-60

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Երեւան քաղաքում խոշոր առեւտրային օբյեկտների տեղակայման չափորոշիչներ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Պ-072-04.09.2012- ՏՀ-010/0)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Մհեր Շահգելդյանի, Հովհաննես Մարգարյանի եւ Իշխան Խաչատրյանի կողմից օրենսդրականնախաձեռնության կարգով ներկայացված «Երեւան քաղաքում խոշոր առեւտրային օբյեկտների տեղակայման չափորոշիչներ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում :

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. 1.Ն ախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին, ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխան:

2. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասից հանել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով» բառերը, քանի որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը չի կարգավորում առեւտրային օբյեկտների տեղակայման չափորոշիչների նկատմամբ պետական վերահսկողության իրականացման կարգի հետ կապված հարաբերությունները:

3. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «անհատ ձեռներեցներին» բառերը անհրաժեշտ է փոխարինել «անհատ ձեռնարկատերերին» բառերով` նկատի ունենալով «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջը:

4. Նախագծի 7-րդ հոդվածով սահմանվում է, որ «Սույն օրենքի պահանջները խախտելու համար առեւտրի եւ ծառայությունների ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական եւ ֆիզիկական անձինք կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:», մինչդեռ սույն օրենքի պահանջները խախտելու համար որեւէ իրավական ակտով պատասխանատվություն նախատեսված չէ: Բացի այդ, անհրաժեշտ է «օրենսդրությամբ» բառը փոխարինել «օրենքով» բառով` նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83.5-րդ հոդվածի եւ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները, որոնց համաձայն բացառապեu Հայաuտանի Հանրապետության oրենքներով են uահմանվում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների uահմանափակումները, նրանց պարտականությունները, ինչպեu նաեւ պատաuխանատվության տեuակները, չափերը, պատաuխանատվության ենթարկելու կարգը:

5. Նախագծի 4-րդ եւ 5-րդ հոդվածներում օգտագործվում են բառեր,որոնքհստակեցման կարիք ունեն, մասնավորապես` «քաղաքային մակարդակի խոշոր առեւտրային օբյեկտները»,«հարող տարածքներում», «տեղային կան մակարդակի առեւտրային օբյեկտները», եւ այլն, որոնք իրավական ակտի գործնական կիրառման ընթացքում կարող են անհարկի դժվարություններ առաջացնել:

6. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ ենք համարում նշել հետեւյալ նկատառումները.

6.1. Ն ախագծի առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում հայերեն փոքրատառերով գրված «Նախագիծ» բառն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջին, համաձայն որի` «Իրավական ակտերի նախագծերի առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում պետք է գրվի «ՆԱԽԱԳԻԾ» բառը:»:

6.2. Նախագծի վերնագրի «Երեւան քաղաքում խոշոր առեւտրային օբյեկտների տեղակայման չափորոշիչներ սահմանելու մասին» բառերն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին, համաձայն որի` «Իրավական ակտի վերնագիրը գրվում է մեծատառերով:»:

6.3. Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ մասի «ենթաօրենսդրական ակտեր» բառերը«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված չէ: Բացի այդ, 2-րդ մասի անհրաժեշտությունը չկա, քանի որ հարցը կարգավորված է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1.1-ին մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 4.2.-րդ կետով:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններչկան :

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                   Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարողներ` Ս.Համբարձումյան, հեռ. 513-650

Ա. Սարգսյան,հեռ. 513-659

Ռ.Կազումյան,հեռ. 513-650