«10» սեպտեմբերի 2012 թ.                                                                                                 ԻՎ-ե-59

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-070-04.09.2012-ՍՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Մհեր Շահգելդյանի, Հովհաննես Մարգարյանի եւ Իշխան Խաչատրյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում :

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.Ն ախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին, ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխան:

2. Առաջարկում ենք Նախագծի վերնագրում ինչպես նաեւամբողջ տեքստում «էլեկտրակայանի» բառից հետո լրացնել «վթարից» բառը, իսկ «այլ» բառը տեղափոխել «միջուկային» բառից հետո:

3. Նախագծի 2-րդ հոդվածի «եւ սույն օրենքից բխող ենթաօրենսդրական» բառերը առաջարկում ենք փոխարինել «եւ այլ իրավական» բառերով:

4. Նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ մասը վերախմբագրման կարիք ունի, քանի որ, արտոնություններից «օգտվում են մահացածների ընտանիքների անդամները», այլ ոչ թե «արտոնությունները վերաբերում են .. . մահացածների ընտանիքների անդամներին»:

5. Առաջարկում ենք Նախագծում օգտագործել միասնական բառակապակցություններ կամ հապավումներ: Այսպես, «Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի» կամ «ՉԱԷԿ»-ի փոխարեն Նախագծում օգտագործվում են«չեռնոբիլյան վթարի»,«Չեռնոբիլյան վթարի» կամ «Չեռնոբիլի վթարի» բառերը:

6. Անհրաժեշտ է համարակալել Նախագծի 4-րդ եւ 6-րդ հոդվածների մասերը (տես` Նախագծի 2-րդ հոդվածը):

7. Առաջարկում ենք փոխել օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը:

8. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ ենք համարում նշել հետեւյալ նկատառումները.

8.1. Ն ախագծի առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում անհրաժեշտ է ամրագրել «ՆԱԽԱԳԻԾ» բառը, այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջին, համաձայն որի` «Իրավական ակտերի նախագծերի առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում պետք է գրվի «ՆԱԽԱԳԻԾ» բառը:»:

8.2. Նախագծի վերնագրի «Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» բառերն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին, համաձայն որի` «Իրավական ակտի վերնագիրը գրվում է մեծատառերով:»:

8.3. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն «Զգալի ծավալով իրավական ակտերի` բովանդակութկամբ համասեռ հոդվածները (կետերը) միավորվում են գլուխներում:», մինչդեռ, Նախագիծը բաղկացած է ընդամենը յոթ հոդվածից, որոնք միավորված են երկու գլուխներում: Այնուամենայնիվ, Նախագծի գլուխների վերնագրերն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջին, համաձայն որի` «Իրավական ակտի գլուխների եւ բաժինների վերնագրերը գրվում են մեծատառերով:»:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ չկան:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                    Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարողներ` Ս. Համբարձումյան, հեռ. 513-650
Ք.Գեովշանյան, հեռ. 513-636
Ռ.Կազումյան, հեռ.513-650