«10»սեպտեմբերի 2012 թ.                                                                                                  ԻՎ-ե-57

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Մեծահասակների կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-068-04.09.2012-ԳԿ-010/0 ) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Մհեր Շահգելդյանի, Հովհաննես Մարգարյանի եւ Իշխան Խաչատրյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մեծահասակների կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում :

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.Ն ախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին, ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխան:

2. Հայաստանի Հանրապետությունում կրթության բնագավառը կարգավորվում է մի շարք օրենքներով, որոնցով հստակ կարգավորված է նաեւ կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները, կազմակերպական-իրավական եւ ֆինանսատնտեսական հիմքերը, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը եւ փոխհարաբերությունները: Այդ է վկայում Նախագծի 2-րդ հոդվածում ամրագրված դրույթը: Մինչդեռ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ կրթության բնագավառը կարգավորող օրենքներով ամրագրված չէ որեւէ դրույթ մեծահասակների` մասնավորապես, անհատի շարունակական կրթության մասին:

3.Նախագծում առկա են ոչ ճիշտ, անհարկի եւ ոչ տեղին օգտագործված հասկացություններ եւ բառեր, որոնց վերաբերյալ կան բազմաթիվ առաջարկություններ, որոնք կներկայացվեն աշխատանքային կարգով: Մասնավորապես` Նախագծի`

1) 3-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի «հաստատությունների`» բառն անհրաժեշտ է հանել,

2) 5-րդ հոդվածն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Կրթության մասին» ՀՀ օրենքի 2-րդ գլխի, իսկ 7-րդ հոդվածը` «Կրթության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի պահանջներին,

3) 21-րդ հոդվածը անհրաժեշտ է համապատասխանեցնել ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջներին, համաձայն որի լրացուցիչ վճարովի արձակուրդը տրամադրվում է միայն որպես խրախուսանքի տեսակ:

4. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ ենք համարում նշել հետեւյալ նկատառումները.

4.1. Ն ախագծի առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում հայերեն փոքրատառերով գրված «Նախագիծ» բառն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջին, համաձայն որի` «Իրավական ակտերի նախագծերի առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում պետք է գրվի «ՆԱԽԱԳԻԾ» բառը:»:

4.2. Նախագծի վերնագրի «Մեծահասակների կրթության մասին» բառերն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին, համաձայն որի` «Իրավական ակտի վերնագիրը գրվում է մեծատառերով:»:

4.3. Առաջարկում ենք Նախագծի հոդվածները համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին, համաձայն որի. «... Հայաuտանի Հանրապետության oրենքների հոդվածները բաժանվում են «մաuեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մաuերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի:

Հոդվածները, մաuերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով:

Հոդվածի ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով:...»:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                 Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարողներ` Ա. Քոչարյան, հեռ. 513-248
Հ. Սարդարյան, հեռ. 513-360