« 07 » սեպտեմբերի 2012 թ.                                                                                                    ԻՎ-ե-53

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-041-21.08.2012-ՖՎ-010/0) եւ «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-0411 -21.08.2012-ՖՎ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից2012 թվականի մայիսի 11-ին Կ-1381-11.05.2012-ՖՎ-010/0, Կ-13811 -11.05.2012-ՖՎ-010/0 փաստաթղթային կոդերով պաշտոնական շրջանառության մեջ դրված եւ Նախագծերի փաթեթի վերաբերյալ 2012 թվականի մայիսի 25-ին մեր կողմից տրված եզրակացությունը (ԻՎ-ե-50)` խմբագրական փոփոխություններով:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին, համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համապատասխան դրույթներին:

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ

1. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն «Հայաստանի Հանրապետության օրենքներում ուղղակիորեն չնախատեսված պետական կառավարման մարմնի ղեկավարի անվան փոխարեն նշվում են «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը» բառերը»:

Ուստի, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող նոր 1.2-րդ հոդվածի 13-րդ կետում ուղղակիորեն սահմանել «պետական ֆինանսների կառավարման լիազոր պետական մարմնի» անվանումը` ՀՀ ֆինանսների նախարարություն կամ «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին» բառերը:

2. Նախագծի 13-րդ հոդվածի 6-րդ կետում նշված է, որ «Բյուջետային ֆինանսավորման հայտերի շուրջ պետական լիազորված մարմնի ու հայտատուների միջեւ տարաձայնությունների համաձայնեցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»: «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 4.2-րդ մասի համաձայն. « … Կառավարության առաջադրած օրենքի նախագծին կից ներկայացվող իրավական ակտի ընդունման հիմնավորման մասին տեղեկանքում նշվում են … . Կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունման նախատեսվող ժամկետը»: Տվյալ դեպքում հիշատակված ժամկետըհիմնավորման մասին տեղեկանքում բացակայում է:

Սակայն, ըստ էության, փոփոխության արդյունքում «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 21-րդ հոդվածի 11-րդ մասից հանվում են « uույն oրենքի պահանջներին համապատաuխան» բառերը, ինչը ենթադրում է, որ Օրենքում այնուամենայնիվ պետք է նախատեսված լինեին հարցը կարգավորող համապատասխան պահանջներ, որի բացակայության հետեւանքով էլառաջացել է նման փոփոխության անհրաժեշտությունը:

Տվյալ դրույթն առաջարկում ենք նաեւ քննարկել ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 8-րդ մասի համատեքստում, քանի որ Օրենքի 21-րդ հոդվածը «Պետական բյուջեի նախագծի կազմումը» վերտառությամբ է, իսկ հայտերի շուրջ տարաձայնությունների համաձայնեցումըուղղված է պետական բյուջեիձեւավորմանը եւ դրա ծախսմանը: Ավելին, Օրենքի 32-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն. « Համայնքի բյուջեի մաuին ավագանու որոշման առնչությամբ մարզպետի եւ համայնքի ղեկավարի միջեւ առաջացած տարաձայ նությունները կարգավորվում են oրենքով uահմանված կարգով : », այսինքն նմանատիպ հարաբերությունները արդեն իսկ նախատեսված են օրենքով կարգավորման նպատակով:

[1] Թեեւ ներկայացված նախկին նախագծով փորձ էր արվել լուծել նշված խնդիրը, սակայն մեր կողմից տրված եզրակացության համաձայն այն պետք էր համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջներին: Նոր ներկայացվող նախագծով առաջարկի այդ դրույթը (նախկին Նախագծի 13-րդ հոդվածի 6-րդ կետ) հանվել է եւ 11-րդ մասը բերվել է նախկին տեսքի (Օրենքի 21-րդ հոդվածի 11-րդ մաս), սակայն փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը մնացել:

3.Նախագծի 13-րդ հոդվածի 4-րդ եւ 6-րդ կետերում, 15-րդ հոդվածի 1-ին կետում, «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ եւ 4-րդ կետերում «հետեւյալ» բառը փոխարինել «նոր»բառով` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջներին, այն է` «Իրավական ակտում փոփոխություններ կատարվում են նրա առանձին բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, պարբերություններ կամ նախադասություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով»:

4.Նախագծի 22-րդ հոդվածում «հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը» բառերը առաջարկվում է փոխարինել «հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը» բառերով` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, այն է` «Նորմատիվ իրավական այն ակտը, որում ուժի մեջ մտնելու ժամկետ նախատեսված չէ, ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը»:

Հարկ է նշել, որ Նախագծերի փաթեթում ներառված երկու օրենքների նախագծերում նախատեսված են ուժի մեջ մտնելու տարբեր ժամկետներ: Անհրաժեշտ է օրենքների նախագծերի ուժի մեջ մտնելու ժամկետները համապատասխանեցնել միմյանց, քանի որ դրանք ներառված են մեկ փաթեթում եւ փոխկապակցված ենիրար հետ:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                                Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կատարողներ`Լ. Աբովյան, 513-485

Ք. Պետրոսյան, հեռ.513-489



[1] Նոր ներկայացվող նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-041-21.08.2012-ՖՎ-010/0)վերաբերյալ եզրակացությունը