« 04 » սեպտեմբերի 2012 թ.                                                                                                ԻՎ-ե-33

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Բույսերի սորտերի պահպանության մասին» (փաստաթղթային կոդ` Կ-040-21.08.2012-ԳԲ-010/0) , «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-0401 -21.08.2012-ԳԲ-010/0) , «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-0402 -21.08.2012-ԳԲ-010/0) եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-0403 -21.08.2012-ԳԲ-010/0)Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բույսերի սորտերի պահպանության մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից2011 թվականի նոյեմբերի 30-ին Կ-1301-30.11.2011-ԳԲ-010/0, Կ-13011 -30.11.2011-ԳԲ-010/0, Կ-13012 -30.11.2011-ԳԲ-010/0, Կ-13013 -30.11.2011-ԳԲ-010/0 փաստաթղթային կոդերով պաշտոնական շրջանառության մեջ դրված եւ Նախագծերի փաթեթի վերաբերյալ 2011 թվականի դեկտեմբերի 13-ին մեր կողմից տրված եզրակացությունը (ԻՎ-ե-205), նկատի ունենալով, որ շրջանառության մեջ դրված նոր նախագծով որեւէ փոփոխություն կամ լրացում չի կատարվել:

Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ Նախագծով առաջարկվող լրացումները եւ փոփոխությունները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային պայմանագրերին եւ ՀՀ օրենքներին:

1. «Բույսերի սորտերի պահպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ`Նախագիծ) վերաբերյալ` օրենսդրական տեխնիկայի կանոններինհամապատասխանության տեսանկյունից, առկա են հետեւյալ նկատառումները.

1.1. Առաջարկում ենք Նախագծով նախատեսել «Բույսերի սորտերի պահպանության մասին ՀՀ օրենսդրությունը» վերտառությամբ հոդված, որը կամրագրի թե ի՞նչով է կարգավորվում սույն օրենքը:

1.2. Նախագծի 2-րդ հոդվածի «գ.» ենթակետի «ա. կամ բ. կետերում» բառերը առաջարկում ենք փոխարինել «ա. կամ բ. ենթակետերում» բառերով այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասին համաձայն որի. « … Հոդվածների մաuերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի »:

1.3. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «Բույսերի Նոր Սորտերի Պաշտպանության Միջազգային Կոնվենցիայի» բառերը անհրաժեշտ է փոխարինել «Բույսերի Նոր Տեսակների Պաշտպանության Միջազգային Կոնվենցիայի» բառերով (տես` Միջազգային կոնվենցիան, ինչպես նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի 2003 թվականի օգօոտոսի 29-ին ՍԴՈ-444թվակիր որոշումը, որով ամրագրված է ՀՀ Սահմանադրությանը նշված կոնվենցիայի համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով):

1.4. Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասի «1)» թիվը, 14-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի «1) եւ 2)» թվերն առաջարկում ենք համապատասխանաբար փոխարինել «1-ին» եւ «1-ին եւ 2-րդ» թվերով:

1.5. Նախագծի 14-րդ հոդվածի 4-րդ մասի «1-4-րդ մասերի» բառերն անհրաժեշտ է փոխարինել «1-3-րդ մասերի» բառերով, քանի որ, Նախագծի 14-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթը վերաբերվում է 1-3-րդ մասերին:

1.6. Նախագծի 20-րդ հոդվածի 1-ին մասի «4-րդ կետով», 3-րդ մասի «2-րդ կետի» , 4-րդ մասի «7-րդ կետի» բառերն համապատասխանաբար անհրաժեշտ է փոխարինել «4-րդ մասով», «2-րդ մասի» եւ «7-րդ մասի» բառերով համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասին համաձայն որի. « … Հայաuտանի Հանրապետության oրենքների հոդվածները բաժանվում են «մաuեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մաuերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի »:

1.7. Նախագծի 21-րդ հոդվածի 2-րդ մասի «1-ին կետում» բառն անհրաժեշտ է փոխարինել «1-ին մասում» բառով (տես` սույն եզրակացության 1.6-րդ կետը):

1.8. Նախագծի 22-րդ հոդվածի 2-րդ մասի «1-ին կետում բառն անհրաժեշտ է փոխարինել «1-ին մասում» բառով (տես` սույն եզրակացության 1.6-րդ կետը):

1.9. Նախագծի 24-րդ հոդվածի 1-ին մասի «2» թիվը անհրաժեշտ է փոխարինել «1» թվով, այդ կերպ ապահովելով հերթականությունը:

1.10. Նախագծի «ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ» վերտառությամբ 7-րդ գլուխում եւ «ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ» վերտառությամբ 8-րդ գլխում նախատեսված հոդվածները անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերին համաձայն որի. «3.Նորմատիվ իրավական ակտի եզրափակիչ մաuում կարող են uահմանվել`1) իրավական ակտն ուժի մեջ մտնելու եւ գործողության (ժամանակավոր ակտի համար) ժամկետները 2) իրավական ակտն ընդունելու կապակցությամբ այլ իրավական ակտերում կատարվող փոփոխությունները կամ լրացումները. 3) իրավական ակտն ընդունելու կապակցությամբ գործողությունը դադարեցնելու ենթակա իրավական ակտերի ցանկը.4) իրավական ակտն ընդունելու կապակցությամբ այլ իրավական ակտերի փոփոխման, լրացման կամ գործողության դադարեցման ենթակա ակտերի ցանկերի նախագծերի պատրաuտման վերաբերյալ հանձնարարականները կամ առաջարկությունները:4. Իրավական ակտը կարող է պարունակել անցումային դրույթներ, եթե իրավական ակտը լրիվ գործողության մեջ դնելու համար պահանջվում են ժամկետներ կամ որոշակի պայմաններ, կամ եթե որոշակի ժամկետների համար անհրաժեշտ է uահմանել իրավական ակտի հիմնական նորմերից տարբերվող այլ նորմեր: Եթե oրենքով նախատեuված նորմի պահանջի կատարումը կարող է միայն իրականացվել այդ oրենքով նախատեuված Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա oրենքի անցումային դրույթներով uահմանվում են`1) oրենքի այն մաuերը, որոնք գործելու են Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից. 2) Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունման նախատեuվող ժամկետը»:

1.11. Նախագծի 25-րդ հոդվածով առաջարկվում է մի շարք այլ իրավական ակտերի ընդունում, այդ թվում` ՀՀ կառավարության կողմից, այնուամենայնիվ Նախագծերի փաթեթին կից հիմնավորման մասին տեղեկանքում նշված չէ ՀՀ կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունման նախատեսվող ժամկետը: Այդ կերպ խախտվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1.1-րդ մասի եւ 37-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները:

2. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ`Նախագիծ) վերաբերյալ` օրենսդրական տեխնիկայի կանոններինհամապատասխանության տեսանկյունից, առկա են հետեւյալ նկատառումները.

2.1. Նախագծի 1-ին հոդվածի «ՀՕ-239» օրենսգրքի համարը անհրաժեշտ է հանել համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասին համաձայն որի. «Oրենuգրքի լրիվ անվանումը հիշատակելիu դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են «Հայաuտանի Հանրապետության» բառերը, դրա ընդունման oրը եւ oրենuգրքի վերնագիրը: … »

2.2. Նախագծի 2-րդ հոդվածում եւ ամբողջ տեքստում «Բույսի սորտերի պահպանության մասին» բառերն անհրաժեշտ է փոխարինել «Բույսերի սորտերի պահպանության մասին» բառերով` նկատի ունենալով, որ ՀՀ Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել «Բույսերի սորտերի պահպանության մասին» վերնագրով ՀՀ օրենքի նախագիծը:

3. «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ`Նախագիծ) վերաբերյալ` օրենսդրական տեխնիկայի կանոններինհամապատասխանության տեսանկյունից, առկա են հետեւյալ նկատառումները.

3.1. Նախագծի 1-ին հոդվածի «3-րդ» թվից հետո անհրաժեշտ է ավելացնել «հոդվածի» բառը, իսկ «15-րդ» թվից հետո անհրաժեշտ է ավելացնել «հոդվածների» բառը, ինչպես նաեւ «բացառությամբ 1-ին մասի «ե» կետի» բառերից առաջ անհրաժեշտ է ավելացնել «հոդվածի» բառը:

3.2. Նախագծի 7-րդ հոդվածով նախատեսվում է «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ եւ 13-րդ հոդվածնում կատարել տարբեր փոփոխություններ, այդ կապակցությամբ առաջարկում ենք առանձնացնել հոդվածները եւ նախատեսել Նախագծի առանձին հոդվածների տեսքով:

3.3. Նախագծի 8-րդ հոդվածից հետո անհրաժեշտ է ուղղել հաջորդ հոդվածի համարակալումը:

3.4. Նախագծի 22-րդ հոդվածից առաջարկում ենք հանել «եւ շրջանցված բույսերի սորտերի,» բառերը` հաշվի առնելով, որ նախագծի ամբողջ տեքստից հանված են «բույսերի սորտեր» բառերը:

4. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ`Նախագիծ) վերաբերյալ.

4.1. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի աղյուսակը լրացնել նոր 3.1 բաժնով, որի «բ» կետի «Կոնվեցիայով» բառն առաջարկում ենք հստակեցնել` նշելով Կոնվեցիայի լրիվ անվանումը:

Նախագծերի փաթեթում կան նաեւ այլ դիտողություններ, որոնք կներկայացվեն աշխատանքային կարգով:

ՀՀ ԱԺ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                            Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Կատարողներ` Ք.Գեովշանյան, հեռ.513-636

Լ.Աբովյան, հեռ. 513-485

Ք.Պետրոսյան, հեռ.513-489