« 30 »օգոստոսի 2012 թ.                                                                                                               ԻՎ-ե- 31

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-037-17.08.2012-ԳԿ -010/0) եւ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-0371 -17.08.2012-ԳԿ -010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ իրականացված փորձաքննության արդյունքները:

1.Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխություններն եւ լրացումները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացած միջազգային պայմանագրերին եւ օրենքներին:

2. «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ առկա են հետեւյալ նկատառումները.

2.1. Նախագծի տեքստի առաջին էջի վերեւի աջ անկյունում փոքրատառերով գրված «Նախագիծ» բառն անհրաժեշտ է փոխարինել «ՆԱԽԱԳԻԾ» բառով, այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջին, համաձայն որի. «Իրավական ակտերի նախագծերի առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում պետք է գրվի «ՆԱԽԱԳԻԾ» բառը»: Նույնը վերաբերում է նաեւ Նախագծերի փաթեթում ներառված «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:

2.2. Նախագծի 3-րդ հոդվածի «առաջին մասի» բառերը առաջարկում ենք փոխարինել «1-ին մասի» բառերով համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին, համաձայն որի` « … Հայաuտանի Հանրապետության oրենքների հոդվածները բաժանվում են «մաuեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: … Հոդվածները, մաuերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով»:

2.3. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի «լրացնել» բառից հետո անհրաժեշտ է ավելացնել «նոր» բառը այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին, համաձայն որի` «Իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մաuեր, կետեր, պարբերություններ, նախադաuություններ, բառեր կամ թվեր լրացնելու միջոցով »:

2.4. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 10-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ, որում ամրագրված է «հանրակրթության հիմնական հատուկ ծրագրեր» դրույթը, սակայն Նախագծով սահմանված չէ «հանրակրթության հիմնական հատուկ ծրագրեր» հասկացությունը: Այդ կապակցությամբ առաջարկում ենք սահմանել վերը նշված դրույթի հասկացությունը:

2.5. Նախագծի 6-րդ հոդվածով նախատեսվում է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, որի կետերի համարակալումը խախտված է: Առաջարկում ենք վերը նշված կետերի համարակալումը ուղղել, ինչպես նաեւ նույն մասում «օրենսդրությանը» բառից առաջ առաջարկում ենք ավելացնել «Հայաստանի Հանրապետության» բառերը:

2.6. Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «լիազորված մարմնի կողմից» բառերը առաջարկում ենք փոխարինել «կրթության պետական կառավարման լիազոր մարմին կողմից» բառերով համապատասխանեցնելով «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքին:

2.7. Նախագծի 11-րդ հոդվածով առաջարկվում է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը լրացնել նոր 17.1.-րդ, 17.2.-րդ եւ 17.4.-րդ հոդվածներով, որոնց վերնագրերը անհրաժեշտ է գրել մեծատառերով համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին, համաձյան որի` «Իրավական ակտի վերնագիրը գրվում է մեծատարերով»:

2.8. Նախագծի 18-րդ, 19-րդ, 20-րդ հոդվածների վերնագրեր չունեն: Առաջարկում ենք նշված հոդվածներին ավելացնել վերնագրեր համապատասխանեցնելով «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքին:

2.9. Նախագծի 18-րդ հոդվածի «Հայաստանի Հանրապետության «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին»2005 թվականի մայիսի 25-ի ՀՕ-136-Ն օրենքը» բառերը առաջարկում ենք փոխարինել ««Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի մայիսի 25-ի ՀՕ-136-Ն օրենքը» բառերով համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին, համաձյան որի` «Oրենքի լրիվ անվանումը հիշատակելիu հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են oրենքի վերնագիրը, «Հայաuտանի Հանրապետության» բառերը, oրենքի ընդունման տարին, ամիuը (տառերով), ամuաթիվը (այuուհետ` ընդունման oր), թիվը եւ «oրենք» բառը:

2.10. Նախագծի 19-րդ հոդվածի «1) եւ 2)» թվերը անհարժեշտ է փոխարինել«1. եւ 2.» թվերով համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին, համաձյան որի` «Հայաuտանի Հանրապետության oրենքների հոդվածները բաժանվում են «մաuեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածները, մաuերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով: Հոդվածների եւ մաuերի համարները տեքuտից բաժանվում են միջակետով, իuկ հոդվածների կետերի համարները` փակագծերով»: Նույն հոդվածի 2-րդ մասը անհրաժեշտ է վերախմբագրել նկատի ունենալով, որ 17.1-րդ հոդվածը լրացվում է ոչ թե «սույն օրենքի 10-րդ հոդվածով» այլ «սույն օրենքի նախագծի 11-րդ հոդվածով»:

2.11. Առաջարկում ենք քննարկել նախագծի 18-րդ եւ 19-րդ հոդվածները «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածում ամրագրելու հարցը:

3. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ առկա են հետեւյալ նկատառումները.

3.1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը եւ Նախագծի 4-րդ հոդվածով 48-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, որոնց «պետական բյուջեի» բառերից առաջ անհրաժեշտ է ավելացնել «Հայաստանի Հանրապետության» բառերը:

3.2. Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվում է «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, սակայն նշված հոդվածի վերնագիրը բացակայում է: Առաջարկում ենք ավելացնել հոդվածի վերնագիրը:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ

ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ                                                                 Ք.ԳԵՈՎՇԱՆՅԱՆ