« 21 » օգոստոսի 2012 թ.                                                                                              ԻՎ-ե-23

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների ցեղասպանության դատապարտման մասին» (փաստաթղթային կոդ` Պ-025-30.07.2012-ԱՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ռուբեն Հակոբյանի, Զարուհի Փոստանջյանի եւ Ալեքսանդր Արզումանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների ցեղասպանության դատապարտման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագ ի ծ ը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածին պահանջներին, ինչպես նաեւ ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխան:

Ներկայացված Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

Վ ԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ Ի

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ Պ Ա ՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                                Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Կատարող` Ք. Գեովշանյան, հեռ. 513-636