«20»հունիսի 2012 թ.                                                                                                          ԻՎ-ե-02

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » (փաստաթղթային կոդ` Կ-002-14.06.2012-ՏՀ-010/0) եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-0021 -14.06.2012-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյա լ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւներկայացվում են Նախագծերի փաթեթի վերաբերյալ իրականացված փորձաքննության արդյունքները:

Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

ՀՀ օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (այսուհետ` Նախագիծ).

1. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասը, 3-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին, համաձայն որի « Իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մաuեր, կետեր, պարբերություններ, նախադաuություններ, բառեր կամ թվեր լրացնելու միջոցով: »:

2. Նախագծի 4-րդ եւ 6-րդ հոդվածներում «շարադրել հետեւյալ խմբագրությամբ» բառերը առաջարկվում է փոխարինել «շարադրել նոր խմբագրությամբ» բառերով` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջներին, համաձայն որի` իրավական ակտում փոփոխություններ կատարվում են նրա առանձին «բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, պարբերություններ կամ նախադասություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով»:

3. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի եւ 3-րդ հոդվածի 1-ին մասի «բ.1)» համարակալումն առաջարկում ենք փոխել «գ» տառով` հաջորդական փոխելով հերթական ենթակետերի («դ)», «ե)») համարակալումները,համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին, համաձայն որի «... Հոդվածի ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով:... »

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

1. Նշված օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսված է փոփոխություններ եւ լրացում կատարել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (շարադրված նոր խմբագրությամբ 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-247 օրենքով) 24-րդ հոդվածում, ինչը հակասում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջներին, այն է` «Փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտում փոփոխությունների կամ լրացումների մասով փոփոխություն կամ լրացում չի կատարվում: Նոր փոփոխությունները կամ լրացումները կատարվում են միայն հիմնական ակտում»:

2. Նախագծերի փաթեթում ներառված երկու օրենքների նախագծերի 1-ին էջի ամենավերեւիաջ անկյունում գրված «Նախագիծ» բառը անհրաժեշտ է փոխարինել «ՆԱԽԱԳԻԾ» բառով` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներին, այն է` «Իրավական ակտերի նախագծերի առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում պետք է գրվի «ՆԱԽԱԳԻԾ» բառը»:

3. Հարկ ենք համարում նշել, որ 2012 թվականի մարտի 19-ին ընդունվել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք (ՀO-148-Ն , ուժի մեջ է մտնելու 25.07.2012 թվականից) , որում նախատեսված է փոփոխություն կատարել 24-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում, այն է`« 1) ֆիզիկական անձի դեպքում` անձը հաuտատող փաuտաթղթի լուuապատճենը (լուuապատճենի բացակայության դեպքում այն պատճենահանում է դիմումն ընդունող աշխատակիցը). » որտեղ, ըստ էության, արդեն իսկ իրականացված է ներկայացված Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասում շարադրված առաջարկը:

4. Նախագծերի փաթեթում ներառված երկու օրենքների նախագծերում նախատեսված են ուժի մեջ մտնելու տարբեր ժամկետներ: Անհրաժեշտ է օրենքների նախագծերի ուժի մեջ մտնելու ժամկետները համապատասխանեցնել միմյանց, քանի որ դրանք ներառված են մեկ փաթեթում եւ փոխկապակցված են իրար հետ:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                                Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կատարողներ`

Ա.Սարգսյան, հեռ 513-659

Լ.Աբովյան, հեռ 513-485

Ք.Պետրոսյան, հեռ 513-489