« 24 » փետրվարի 2012 թ.                                                                                            ԻՎ-ե-24

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գույքահարկի եւ հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին» ( փաստաթղթային կոդ` Կ-1342-23.02.2012-ՏՀ-010/0), «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ` Կ-13421 -23.02.2012-ՏՀ-010/0), «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումլրացում կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ` Կ-13422 -23.02.2012-ՏՀ-010/0), «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումլրացում կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ` Կ-13423 -23.02.2012-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գույքահարկի եւ հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի ՀանրապետությանԱզգային ժողովի աշխատակազմի իրավաբանականվարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագծերի փաթեթըներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխություններն եւ լրացումները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                  Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող` Ք.Մանուկյան, հեռ.513-425