«23» հունվարի 2012 թ.                                                                                        ԻՎ-ե-9

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-1324-12.01.2012-ՊԻ-010/0) , «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-13241 -12.01.2012-ՊԻ-010/0 ) եւ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-13242 -12.01.2012-ՊԻ-010/0 Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանի, Արծվիկ Մինասյանի, Վահան Հովհաննիսյանի եւ Արմեն Մարտիրոսյանի կողմից օրենսդրականնախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմիցկատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ առաջարկվող փոփոխություններն ու լրացումները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պ այմանագրերին:

2. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ

2.1. Նախագծի առաջին էջի աջ անկյունում գրված «Նախագիծ» բառն անհրաժեշտ է գրել մեծատառերով, այն համապատասխանեցնելով«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջին, համաձայն որի. «Իրավական ակտերի նախագծերի առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում պետք է գրվի «ՆԱԽԱԳԻԾ» բառը:»:Հարկ է նշել, որ Նախագծերի փաթեթում ընդգրկված մյուս նախագծերում բացակայում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը:

2.2. Նախագծի 1-ին հոդվածի «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում (այսուհետեւ` Օրենսգիրք) (2011 թվականի մայիսի 26-ի թիվ ՀՕ-164-Ն օրենք)» բառերը անհրաժեշտ է փոխարինել «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ընտրական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք)» բառերով, այդ կերպ այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին, համաձայն որի. «Oրենuգրքի լրիվ անվանումը հիշատակելիu դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են «Հայաuտանի Հանրապետության» բառերը, դրա ընդունման oրը եւ oրենuգրքի վերնագիրը»:

2.3. Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին կետի «կետից» բառը անհրաժեշտ է փոխարինել «մասից» բառով, այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին «..., Հայաuտանի Հանրապետության oրենքների հոդվածները բաժանվում են «մաuեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մաuերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի:Հոդվածները, մաuերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով:»:

Նույն խնդիրն առկա է Նախագծի 11-րդ, 20-րդ եւ35-րդ հոդվածներում:

2.4. Նախագծի 8-րդ հոդվածով առաջարկվել է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 19-րդ հոդվածի 26-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: Մինչդեռ, Օրենսգրքի 19-րդ հոդվածը բաղկացած է ընդամենը 12 մասերից:

Մեր կարծիքով անհրաժեշտ է Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ կետի «26-րդ» թիվը փոխարինել «6-րդ» թվով:

2.5. Նախագծի 28-րդ հոդվածով առաջարկվել է « Օրենսգրքի 108-րդ հոդվածի առաջին նախադասությունից, 1-ին եւ 2-րդ կետերից, 3-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «համամասնական ընտրակարգ ով» բառերը : Այդ կապակցությամբ առաջարկում ենք այն համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին:

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ

3.1. Նախագծի վերնագրի «Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում» բառերը անհրաժեշտ է փոխարինել «Ազգային ժողովի կանոնակարգ Հայաստնի Հանրապետության օրենքում» բառերով:

3.2. Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «թիվ» բառը:

3.3 . «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «... Հայաuտանի Հանրապետության oրենքների հոդվածները բաժանվում են «մաuեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մաuերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի:»: Չնայած, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի վերը թվարկված պահանջներին , «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության գործող օրենքում հոդվածները բաժանվում են համարակալված կետերի, իսկ կետերը` համարակալված ենթակետերի: Այնուամենայնիվ, հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը, համաձայն որի. « Իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձեւը (տեuքը) պետք է համապատաuխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձեւին (տեuքին):»,առաջարկում ենք քննարկել Նախագծի 1-ին հոդվածի «1-ին մասի բ) կետն» բառերը «1-ին կետի բ) ենթակետն» բառերով փոխարինելու հարցը:

4. «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ

4.1.Նախագծի 1-ին հոդվածի «Սահմանադրական դատարանի մասին» 2006 թվականի հունիսի 1-ի Հայաստանի Հանրապետության թիվ ՀՕ-58-Ն օրենքի (այսուհետ` օրենք)» բառերը անհրաժեշտ է փոխարինել «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հունիսի 1-ի ՀՕ-58-Ն օրենքի», այդ կերպ այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին, համաձայն որի. «Oրենքի լրիվ անվանումը հիշատակելիu հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են oրենքի վերնագիրը, «Հայաuտանի Հանրապետության» բառերը, oրենքի ընդունման տարին, ամիuը (տառերով), ամuաթիվը (այuուհետ` ընդունման oր), թիվը եւ «oրենք» բառը:»: Ինչ վերաբերում է «(այսուհետ` օրենք)» բառերը հանելուն, ապա նկատի ենք ունեցել, որ այդ բառերըՆախագծում այլեւս չեն օգտագործվում:

4.2. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետի «խմբագրել հետեւյալ բովանդակությամբ» բառերը փոխարինել «շարադրել նոր խմբագրությամբ» բառերով, այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, համաձայն որի` իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին`բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մաuեր, կետեր, պարբերություններ կամ նախադաuություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով:

4.3. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվել է «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 74-րդ հոդվածի 18-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: Մինչդեռ, նույն հոդվածի 19-րդ մասն անմիջականորեն վերաբերում է միայն 18-րդ մասին: Այդ կապակցությամբ առաջարկում ենք քննարկել նաեւ 19-րդ մասն ուժը կորցրած ճանաչելու հարցը:

5. Նախագծերի փաթեթի ուժի մեջ մտնելու հոդվածները առաջարկում ենք համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին:

Նախագծերի փաթեթում կան նաեւ խմբագրական եւ այլ բնույթի առաջարկություններ, որոնք կներկայացվեն աշխատանքային կարգով:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                           Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող` Ս.Համբարձումյան, հեռ.513-650

Ք. Մանուկյան, հեռ.513-425

Ռ. Կազումյան

«  2 6   » հունվարի 2012                                                                                       ԻՎ-ե- 11


Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-1324-12.01.2012-ՊԻ-010/0), «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-13241 -12.01.2012-ՊԻ-010/0) եւ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-13242 -12.01.2012-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանի, Արծվիկ Մինասյանի, Վահան Հովհաննիսյանի եւ Արմեն Մարտիրոսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացվում են Նախագծերի փաթեթի վերաբերյալ իրականացված փորձաքննության արդյունքները:

Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

1. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ առկա են հետեւյալ նկատառումները.

1.1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում (այսուհետեւ` Օրենսգիրք) (2011 թվականի մայիսի 26-ի թիվՀՕ-164-Ն օրենք)` օրենսգրքի անվանումը անհրաժեշտ է փոխարինել «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ընտրական օրենսգրքի(այսուհետ` Օրենսգիրք)» անվանումով` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին, համաձայն որի. «Oրենuգրքի լրիվ անվանումը հիշատակելիu դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են «Հայաuտանի Հանրապետության» բառերը, դրա ընդունման oրը եւ oրենuգրքի վերնագիրը»:

1.2. Նախագծի 8-րդ հոդվածով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքը 19-րդ հոդվածի 26-րդ մասն ուժը կորցրած ճանաչել, սակայն19-րդ հոդվածը բաղկացած է 12 մասերից, այսինքն 26-րդ մաս գոյություն չունի:

1.3. Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին կետում նշված «2-րդ, 3-րդ, 5-րդ, 10-րդ, 12-րդ կետից» բառերը պետք է փոխարինել «2-րդ, 3-րդ, 5-րդ, 10-րդ, 12-րդ մասերից» բառերով` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին, համաձայն որի` « … Հայաuտանի Հանրապետության oրենքների հոդվածները բաժանվում են «մաuեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մաuերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, … »:

1.4.Նախագծի 11-րդ հոդվածի «առաջին կետից» բառերը անհրաժեշտ է փոխարինել «1-ին կետից» բառերով համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին համաձայն որի` « … Հոդվածները, մաuերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով...»:

1.5. Նախագծի 13-րդ հոդվածով նախատեսվում է. «Օրենսգրքի 25-րդ եւ 26-րդ հոդվածների 2-րդ մասերից հանել «համամասնական ընտրակարգով» բառերը»: Օրենսգրքի 25-րդ հոդվածի 2-րդ մասում չկան «համամասնական ընտրակարգով» բառերը, դրանք առկան են 1-ին մասում, հետեւաբար Նախագծի 13-րդ հոդվածը պետք է ձեւակերպել հետեւյալ խմբագրությամբ` «Օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին եւ 26-րդ հոդվածի 2-րդ մասերից … .»:

1.6. Նախագծի 19-րդ հոդվածով նախատեսվում է. «Օրենսգրքի 42-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «համամասնական ընտրակարգով» բառերը»: Այս դեպքում փոփոխության պետք է ենթարկվի նաեւ ընտրական հանձնաժողովի նախագահի եւ քարտուղարի պաշտոնների թիվը որոշող բանաձեւը` ՆՔԹ=ԿՄԹ: 90*ՏԹ, որտեղ 90-ը դա Ազգային ժողովում համամասնական ընտրակարգով պատգամավորների թիվն է, իսկ Նախագծի 25-րդ հոդվածով նախատեսված փոփոխությամբ նշված է, որ « … . 131 պատգամավոր ընտրվում է համամասնական ընտրակարգով»:

1.7. Նախագծի 20-րդ հոդվածի «առաջին ենթակետից» բառերը անհրաժեշտ է փոխարինել «1-ին կետից» բառերով համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին (տես` եզրակացության 1.4.-րդ մասը):

1.8.Նախագծի 24-րդ հոդվածի «առաջին եւ երրորդ մասերից», 27-րդ, 30-րդ հոդվածերի «առաջին մասի», 34-րդ հոդվածի «առաջին մասից», «երկրորդ մասից», «երրորդ մասն», 35-րդ հոդվածի «առաջին մասի», «երկրորդ մասի», «երրորդ մասի», «վեցերորդ մասն», 37-րդ հոդվածի «երրորդ մասից», «հինգերորդ եւ վեցերորդ մասերն»,39-րդ հոդվածի «երրորդ մասից», «հինգերորդ եւ վեցերորդ մասերն» անհրաժեշտ է մասերից առաջ բառերը փոխարինել արաբական թվանշաններով, համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին համաձյան որի` « … Հոդվածները, մաuերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով...»:

1.9.Նախագծի 25-րդ հոդվածում « … շարադրել հետեւյալ խմբագրությամբ.» բառերը պետք է փոխարինել «շարադրել նոր խմբագրությամբ» բառերով` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջին, համաձայն որի. «Իրավական ակտում փոփոխություններ կատարվում են նրա առանձին բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, պարբերություններ կամ նախադասություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով»:

1.1 0 . Նախագծի 28-րդ հոդվածում «Օրենսգրքի 108-րդ հոդվածի առաջին նախադասությունից, 1-ին եւ 2-րդ կետերից, 3-րդ կետի 2-րդ ենթակետից» բառերը անհրաժեշտ է փոխարինել «Օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերից, 3-րդ մասի 2-րդ կետից» բառերով`համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին, համաձայն որի. «Հայաստանի Հանրապետության օրենքների հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի … »:

1.1 1 . Նախագծի 31-րդ հոդվածով նախատեսվում է «Օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերից հանել «համամասնական ընտրակարգով» բառերը», սակայն 2-րդ մասում մնում է «Մեծամասնական ընտրակարգով» բառերը, ինչը հակասում է Նախագծի 25-րդ հոդվածով առաջարկվող Օրենսգրքի 103-րդ հոդվածի նոր խմբագրությանը, որտեղ նախատեսվում է միայն համամասնական ընտրակարգ: Առաջարկվում է Օրենսգրքի122-րդ հոդվածի 2-րդ մասից հանել նաեւ «Մեծամասնական ընտրակարգով … . » բառերը եւ վերախմբագրել 2-րդ մասը ամբողջությամբ:

1.12. Նախագծի 41-րդ հոդվածի «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը» բառերը առաջարկում ենք փոխարինել «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը» բառերով համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին, համաձայն որի`«...Իրավաբանական կամ ֆիզիկական անձանց իրավունքները կամ ազատությունները uահմանափակող կամ պատաuխանատվություն uահմանող կամ պատաuխանատվությունը խuտացնող կամ պարտականություններ uահմանող եւ փոփոխող կամ պարտականությունների կատարման կարգ uահմանող կամ փոփոխող, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հuկողության կամ վերահuկողության կարգ uահմանող կամ փոփոխող, ինչպեu նաեւ դրանց իրավական վիճակն այլ կերպ վատթարացնող նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանց պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը, եթե այդ նորմատիվ իրավական ակտերով ավելի ուշ ժամկետ նախատեuված չէ կամ եթե uույն oրենքով ուղղակի այլ բան նախատեuված չէ»:

2.«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ առկա են հետեւյալ նկատառումները.

2.1. Նախագծի 2-րդ հոդվածի «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը» բառերը առաջարկում ենք փոխարինել «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը» բառերով համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին, համաձայն որի`«...Իրավաբանական կամ ֆիզիկական անձանց իրավունքները կամ ազատությունները uահմանափակող կամ պատաuխանատվություն uահմանող կամ պատաuխանատվությունը խuտացնող կամ պարտականություններ uահմանող եւ փոփոխող կամ պարտականությունների կատարման կարգ uահմանող կամ փոփոխող, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հuկողության կամ վերահuկողության կարգ uահմանող կամ փոփոխող, ինչպեu նաեւ դրանց իրավական վիճակն այլ կերպ վատթարացնող նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանց պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը, եթե այդ նորմատիվ իրավական ակտերով ավելի ուշ ժամկետ նախատեuված չէ կամ եթե uույն oրենքով ուղղակի այլ բան նախատեuված չէ»:

3. «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ առկա են հետեւյալ նկատառումները.

3.1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված օրենքի անվանումը անհրաժեշտ է փախարինել ««Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հունիսի 1-ի թիվՀՕ-58-Ն օրենքի (այսուհետ` Օրենք)» անվանումով` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին, համաձայն որի. «Oրենքի լրիվ անվանումը հիշատակելիu հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են oրենքի վերնագիրը, «Հայաuտանի Հանրապետության» բառերը, oրենքի ընդունման տարին, ամիuը (տառերով), ամuաթիվը (այuուհետ` ընդունման oր), թիվը եւ «oրենք» բառը: ...»:

3.2. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի «2-րդ մասը խմբագրել հետեւյալ բովանդակությամբ.»բառերը առաջարկում ենք փոխարինել «2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.» բառերով, համապատասխանեցնել ««Իրավական ակտերի մասին»ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջին, համաձայն որի` «Իրավական ակտում փոփոխություններ կատարվում են նրա առանձին` ... բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, պարբերություններ կամ նախադասություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով...»:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                             Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կատարողներ`

Ք.Գեովշանյան

Ա. Սարգսյան

Վ.Մանուկյան