« 12 » դեկտեմբերի 2011 թ.                                                                                              ԻՎ-ե-203

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Կ-1306-08.12.2011-ՏՀ-010/0)

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացվում են Նախագծի վերաբերյալ իրականացված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածի «2001թվականի մարտի 7-ին ընդունված «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-148 օրենքի» բառերը անհրաժեշտ է փոխարինել « Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մարտի 7-ի ՀՕ-148 օրենքի» բառերով` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, այն է` «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, «Հայաստանի Հանրապետության» բառերը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, թիվը եւ «օրենք» բառը:

2. Նախագծի 1-ին հոդվածի « 2-րդ կետը », 2-րդ հոդվածի « 1-ին կետի », 4-րդ հոդվածի « 2-րդ կետում » բառերը պետք է փոխարինել համապատասխանաբար « 2-րդ մասը », « 1-ին մասի » եւ « 2-րդ մասում » բառերով` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին, այն է` « … . Հայաստանի Հանրապետության օրենքների հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների»:

3. Նախագծի 5-րդ հոդվածում նշված «պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից» բառերը առաջարկվում է փոխարինել « պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը» բառերով` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, այն է` «Նորմատիվ իրավական այն ակտը, որում ուժի մեջ մտնելու ժամկետ նախատեսված չէ, ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը»:

4. Նախագծի 3-րդ հոդվածի վերջում նշված « Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնին» բառերը անհրաժեշտ է փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին» բառերով` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին, այն է` «Հայաստանի Հանրապետության օրենքներում ուղղակիորեն չնախատեսված պետական կառավարման մարմնի ղեկավարի անվան փոխարեն նշվում են « Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը» բառերը»:

5. Նախագծի առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում նշված«Նախագիծ» բառը պետք է փոխարինել « ՆԱԽԱԳԻԾ » բառով` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներին, այն է` « Իրավական ակտերի նախագծերի առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում պետք է գրվի « ՆԱԽԱԳԻԾ » բառը»:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ

ԳԼԽԱՎՈՐ  ՄԱՍՆԱԳԵՏ                                                                   Ա.ՍԱՐԳՍՅԱՆ