« 23 » նոյեմբերի 2011 թ.                                                                                                ԻՎ-ե-192

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Կ-1292-18.11.2011-ՊԱ-010/0 )

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանականվարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները.

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկառաջարկվող փոփոխություններն ու լրացումները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացած միջազգային պայմանագրերին, օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:

2. Նախագծի մի շարք հոդվածներով (4, 7, 9, 11, 14, 19, 24,26) «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդվածների վերնագրերը կամ հոդվածների այս կամ այն մասերը«նոր խմբագրությամբ շարադրելու» բառերի փոխարեն օգտագործվել են «շարադրել հետեւյալ խմբագրությամբ» բառերը: Մինչդեռ, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին` բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, պարբերություններ կամ նախադասություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով:

3. Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվել է Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի 5-րդ մասի համաձայն ոստիկանությունում ծառայության անցնող քաղաքացիները, ինչպես նաեւ ոստիկանության ծառայողները անցնում են հոգեֆիզիոլոգիական հետազոտություն, թեստավորում` ալկոհոլից, թմրամիջոցներից եւ հոգեմետ նյութերից կախվածությունը ստուգելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով: Մինչդեռ, Նախագծի հիմանավորման, ինչպես նաեւ անցումային դրույթներում նշված չէ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունման նախատեսվող ժամկետը, այդ կերպ խախտվել են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 4.2. կետի, ինչպես նաեւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1.1.-րդ մասի եւ 37-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                  Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող` Վ. Մանուկյան