«22» նոյեմբերի 2011 թ.                                                                                                  ԻՎ-ե-182

ԵԶՐԱԿԱՑՈւԹՅՈւՆ

«Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-1284-10.11.2011-ՏՀ-010/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները.

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկառաջարկվող փոփոխություններն ու լրացումները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացած միջազգային պայմանագրերին, օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:

«Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է վերացնել բանկերին տրված այն բացառիկ իրավունքը, ըստ որի բանկերն ինքնուրույն են վերագնահատում իրենց կողմից տնօրինվող գույքը, իսկ վերագնահատման արդյունքներն էլ օգտագործում էին շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցումներ կատարելու համար: Ընդ որում, այս իրավունքը համարվում էր բանկերի ինքնուրույնության տարրերից մեկը եւ կարելի է ասել, որ տվյալ նախագծով որոշ չափով նախատեսվում է սահմանափակել բանկերի ինքնուրույնության մակարդակը` ակնկալելով շահութահարկի գծով լրացուցիչ բյուջետային մուտքեր: Ուստի, առաջարկվող փոփոխությունը կարելի է ընդունելի համարել` ստվերային տնտեսության դեմ պայքարի համատեքստում:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                              Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ