« 04 » նոյեմբերի2011 թ.                                                                  ԻՎ-ե-168

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Պ-1260-17.10.2011-ՊԻ-010/0 )

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արա Բաբլոյանի եւ Մկրտիչ Մինասյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները.

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ առաջարկվող փոփոխությունները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացած միջազգային պայմանագրերին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:

2. Մեր կարծիքով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով (այսուհետ` Օրենսգիրք) սահմանված ձեռբակալման ժամկետը` մինչեւ 72 ժամ, իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում քննություն բռնած եւ ողջամիտ ժամկետ է, որը հնարավորություն է ընձեռում նախաքննության ընթացքում լուծել անձի նկատմամբ հարկադրանքի տվյալ միջոցի կիրառելու հիմնախնդիրները: Ուստի, հանցագործության մեջ կասկածվող անչափահասի ձեռբակալման ժամկետը կրճատելու առաջարկությունները չեն բխում քրեական օրենսդրության նպատակներից եւ արդարադատության իրականացման սկզբունքներից:

Այնուամենայնիվ, առաջարկում ենք քննարկել Նախագծի 1-ին հոդվածից «441-րդ հոդվածից հետո» բառերը հանելու հարցը, նկատի ունենալով, որ « Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացուներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունվելու դեպքում` պաշտոնական ինկորպորացիայի արդյունքում, որն իրականացնում է Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում (այսուհետ` Օրենսգիրք) լրացվող 441.1-րդ հոդվածը կամրագրվի 441-րդ հոդվածից հետո :

Բացի այդ, նկատի ունենալով, որ դատավարական հարկադրանքի այս միջոցի կիրառումը դիտվում է որպես որոշակի իրավիճակից թելադրվող անխուսափելի միջոցառում, երբ կալանքի ձեւով խափանման միջոցի կիրառման խնդիրը լուծելու նպատակով անձի ֆիզիկական ներկայությունն անհրաժեշտ է առանձին դատավարական գործողություններ կատարելու եւ փաստաթղթեր ձեւակերպելու համար, ինչպես նաեւ հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը համաձայն որի,քրեական պատաuխանատվության ենթակա է այն անձը, ում տասնչորս տարին լրացել է նախքան հանցանք կատարելը` որոշակի խումբ հանցանք կատարելու համար, ուստի, առաջարկում ենք, որպես տարբերակ, քննարկել Նախագծի 1-ին հոդվածը հետեւյալ բովանդակությամբ շարադրելու հարցը.

«ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգիրքը (այսուհետ` Oրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 441.1-րդ հոդվածով՝

«Հոդված 441.1. Անչափահասի ձերբակալումը

Սույն օրենսգրքով նախատեսված հիմքերովնախքան հանցանք կատարելը տաuնվեց տարին չլրացած անչափահասի ձերբակալումը չի կարող տեւել նրան արգելանքի վերցնելու պահից 48 ժամից ավելի: »:

3. Նախագծի 2-րդհոդվածով առաջարկվում է Օրենսգրքի 442-րդ հոդվածը լրացնել երկրորդ պարբերությամբ հետեւյալ բովանդակությամբ «Քրեական գործով մինչդատական վարույթում անչափահաս մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը չի կարող գերազանցել 6 ամիսը:»:

Մեր կարծիքով, նույնիսկ այս բովանդակությամբ շարադրելու դեպքում, հարցը չի կարգավորվում, քանի որ Օրենսգրքի 138-րդ հոդված 3-րդ մասի համաձայն «Քրեական գործով մինչդատական վարույթում կալանքի տակ պահելու ժամկետի ընթացքը կաuեցվում է այն oրը, երբ դատախազը քրեական գործն ուղարկում է դատարան..», իսկ 6-րդ մասի համաձայն. «Դատարանում գործի քննության ընթացքում մեղադրյալին կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետ չի uահմանվում:»: Ստացվում է, որ եթե քրեական գործը դատարան ուղարկվի ասենք 5 ամիս 25 օր հետո, ապա անչափահաս մեղադրյալը կարող է կալանքի տակ մնալ դեռեւս անորոշ ժամկետով:

Այդ կապակցությամբ առաջարկում ենք,որպեu տարբերակ, քննարկել մինչ դատական վարույթից մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը`անչափահաս մեղադրյալին կալանքի տակ պահելու 6 ամսյա առավելագույն ժամկետը չգերազանցելու հարցը:

4. Նախագծով առաջարկվող լրացումը, մեր կարծիքով, հակասում է Օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասին, որտեղ հստակ ամրագրված է, որ քրեական գործով մինչ դատական վարույթում կալանքի տակ պահելու ժամկետը չի կարող լինել 2 ամuից ավելի, իսկ բացառությունը վերաբերում է նույն հոդվածի 4-րդ մասին, համաձայն որի.«Քրեական գործով մինչ դատական վարույթում մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը հաշվի առնելով գործի առանձնակի բարդությունը, դատարանի կողմից կարող է երկարացվել մինչեւ 6 ամիu, իuկ բացառիկ դեպքերում, երբ անձը մեղադրվում է ծանր կամ առանձնապեu ծանր հանցագործություն կատարելու մեջ`մինչեւ 12 ամիu: Կալանքի տակ պահելու ժամկետի հետագա երկարացումն արգելվում է, բացառությամբ uույն oրենuգրքի 139-րդ հոդվածի առաջին մաuով նախատեuված դեպքերի:»:

Մեր կարծիքով, որպեսզի հանցանք կատարած անչափահասի նկատմամբ կիրրառվող պատիժը եւ քրեաիրավական ներգործության այլ միջոցները բավարար լինեն նրան ուղղելու, ինչպես նաեւ նոր հանցագործությունները կանխելու համար, նպատակահարմար է, մասնավորապես, տաuնվեց տարին չլրացած անչափահասի նկատմամբ ձեռբակալումը եւ կալանքի կիրառումը թույլ տալ բացառիկ դեպքերում` երբ վերջիններիս վերագրվում է ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների կատարումը:

Այդ կապակցությամբ առաջարկում ենք, որպես տարբերակ, քննարկել Օրենսգրքի 442-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելու հարցը.

«ՀՈԴՎԱԾ 442. ԱՆՉԱՓԱՀԱUԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱԼԱՆՔԸ ՈՐՊԵU ԽԱՓԱՆՄԱՆ

ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼԸ

1. Անչափահաu մեղադրյալի նկատմամբ կալանքը որպեu խափանման միջոց կիրառել թույլատրվում է միայն այն դեպքում, երբ նրան վերագրվում է

միջին ծանրության,ծանր կամ առանձնապեu ծանր հանցանքների կատարում:

2. Մինչեւ 16 տարեկան անչափահաս մեղադրյալի նկատմամբ կալանքը որպեu խափանման միջոց կիրառել թույլատրվում է միայն այն դեպքում, երբ նրան վերագրվում է ծանր կամ առանձնապեu ծանր հանցանքների կատարում:

3. Քրեական գործով մինչ դատական վարույթում մինչեւ 16 տարեկան անչափահաս մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը չի կարող գերազանցել 2 ամիuը: Քրեական գործով մինչ դատական վարույթում մինչեւ 16 տարեկան անչափահաս մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը դատարանի կողմից կարող է երկարացվել մինչեւ 6 ամիu`հաշվի առնելով գործի առանձնակի բարդությունը կամ երբ անձը մեղադրվում է ծանր կամ առանձնապեu ծանր հանցագործություն կատարելու մեջ:Մինչ դատական վարույթից մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը մինչեւ 16 տարեկան անչափահաս մեղադրյալին կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել 6 ամիսը: »:

5. Նախագծով ներկայացված առաջարկությունը չի կարգավորում նաեւ թե ինչ ժամկետում պետք է քրեական գործի նյութերը ներկայացվի անչափահաս մեղադրյալին եւնրա պաշտպանին` ծանոթանալու համար: Մինչդեռ, Օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանվում է, որ Կալանքի տակ գտնվող մեղադրյալին եւ նրա պաշտպանին քրեական գործի նյութերը ծանոթանալու համար ներկայացվում են կալանքի տակ պահելու uույն oրենuգրքի 138-րդ հոդվածի չորրորդ մաuով նախատեuված առավելագույն ժամկետները6 կամ 12 ամիսը լրանալուց ոչ ուշ, քան 30 oր առաջ:»:Բացի այդ ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի համաձայն «Եթե ձերբակալված անձը ձերբակալման պահից 72 ժամվա ընթացքում դատարանի որոշմամբ չի կալանավորվում, ապա նա ենթակա է անհապաղ ազատ արձակման:», մինչդեռ, Նախագծով սահմանված չեն 48 ժամը լրանալու իրավական հետեւանքները:

6. Նախագծի հիմնավորման մեջ հղում է կատարվում Միավորված ազգերի կազմակերպության երեխայի իրավունքների հարցերով կոմիտիեն, որը իբրեւ Հայաստանի վերաբերյալ իր հանձնարարականներում եւ առաջարկություններում, անդրադառնում է անչափահասներին արգելանքի տակ պահելու առանձնահատուկ պայմաններ սահմանելու անհրաժեշտությանը: Իրականում Կոմիտեն ընդամենը հորդորում է ՄԱԿ-ի անդամ պետություններին, որ ձերբակալված յուրաքանչյուր երեխա, այն էլ ոչ թե 48, այլ 24 ժամվա ընթացքում ներկայացվի իրավասու մարմիններին` ազատությունից նրան զրկելու օրինականությունը պարզելու համար: Այդ կապակցությամբ հարկ է նշել, որ Օրենսգրքի դրույթները համապատասխանում են «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիային, ինչպես նաեւ «Երեխաների նկատմամբ արդարադատություն իրականացնելու վերաբերյալ Պեկինյան կանոններին», համաձայն որի. «Անչափահասների վերաբերյալ արդարադատության համակարգը ուղղված է առաջին հերթին անչափահասի բարեկեցության ապահովմանը,որպեսզի անչափահաս իրավախախտների վրա ազդեցություն գործող ցանկացած միջոց միշտ համաչափ լինի ինչպես իրավախախտի անհատական առանձնահատկություններին, այնպես էլ իրավախախտման հանգամանքներին»:

7. Նախագծին կից ներկայացվել է նաեւ եզրակացություն պետական բյուջեում ծախսերի ավելացման կամ եկամուտների նվազեցման վերաբերյալ,մինչդեռ, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն նման եզրակացություն կարող է ներկայացնել ՀՀ կառավարությունը` այն էլ անհրաժեշտության դեպքում:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ                                                                Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարողներ` Վ. Մանուկյան

Ք. Մանուկյան

Ս. Մուրադյան