« 14 » հոկտեմբերի 2011 թ.                                                                                            ԻՎ-ե-162

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (փաստաթղթային կոդ` Պ-1258-12.10.2011-ՊԱ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Աղաբեկյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում: Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները.

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված` ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացած միջազգային պայմանագրերին համապատասխան:
 
2. Նախագծի առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում ամրագրված «Նախագիծ» բառնանհրաժեշտ է գրել մեծատառերով, այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասին, համաձայն որի. « Իրավական ակտերի նախագծերի առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում պետք է գրվի "ՆԱԽԱԳԻԾ" բառը:»:

3. Նախագծի 1-ին հոդվածը անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, համաձայն որի. « Oրենքի լրիվ անվանումը հիշատակելիu հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են oրենքի վերնագիրը, «Հայաuտանի Հանրապետության» բառերը, oրենքի ընդունման տարին, ամիuը (տառերով), ամuաթիվը (այuուհետ` ընդունման oր), թիվը եւ «oրենք» բառը:

Այդ կապակցությամբ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի «Զինապարտության մասին» 1998 թվականի սեպտեմբերի 16-ի ՀՕ-250 Հայաստանի Հանրապետության օրենքի» բառերը փոխարինել «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի սեպտեմբերի 16-ի ՀՕ-250 օրենքի» բառերով:

4. Նախագծի 1-ին հոդվածով կատարվող փոփոխությունը եւ 2-րդ հոդվածով կատարվող լրացումը անհրաժեշտ է նախատեսել մեկ հոդվածում, քանի որ դրանք կատարվում են «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի միեւնույն` 31 հոդվածում:

5. Նախագծի 3-րդ հոդվածը անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին եւ շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ. « Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանհաջորդող տասներորդ օրը:»:

6. Նախագծին կից չի ներկայացվել oրենքի ընդունման առնչությամբ այլ oրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մաuին տեղեկանքը, այդ կերպ խախտվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, համաձայն որի` պատգամավորի առաջադրած օրենքի նախագծին կից ներկայացվում է նաեւ«տեղեկանք` oրենքի ընդունման առնչությամբ այլ oրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մաuին»:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                          Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարողներ` Ա. Մխիթարյան, հեռ. 513-273

Ս. Համբարձումյան, հեռ. 531-472

Հ. Սարդարյան, հեռ. 513-650