« 13 » սեպտեմբերի 2011 թ.                                                                                            ԻՎ-ե-141

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-1226.05.09.2011-ՊԻ-010/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծիվերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վահան Հովհաննիսյանի, Արծվիկ Մինասյանի, Ռուզաննա Առաքելյանի, Լիլիթ Գալստյանի, Արա Նռանյանի եւ Արտյուշ Շահբազյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը մասամբ չի համապատասխանում «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին, քանի որ Նախագծին կից ներկայացված չէ տեղեկանք oրենքի ընդունման առնչությամբ այլ oրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մաuին:

2. Նախագծով առաջարկվող փոփոխությունը համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւ օրենքներին:

3. Նախագծի տեքստի առաջին էջի վերեւի աջ անկյունում գրված է «Նախագիծ» բառն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջին, համաձայն որի` «Իրավական ակտերի նախագծերի առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում պետք է գրվի «ՆԱԽԱԳԻԾ» բառը»:

4. Անհրաժեշտ ենք համարում նշել նաեւ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում շրջանառության մեջ են գտնվում ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Սամվել Բալասանյանի եւ Տաճատ Վարդանյանի կողմից ներկայացված «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-1169-18.05.2011-ՊԻ-010/0) ՀՀ օրենքի նախագիծը եւ ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-1183-30.05.2011-ՊԻ-010/0) ՀՀ օրենքի նախագիծը, որոնցում նույնպես նախատեսվում են «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածում կատարել նույնաբովանդակ փոփոխություններ:

Նախագծի վերաբերյալայլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                       Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող` Ա.Քոչարյան

հեռ.513-248