« 23 » օգոստոսի2011 թ.                                                                                              ԻՎ-ե-12 9

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Երեխաների կրծքով սնուցման, խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» (փաստաթղթային կոդ` Պ-1215-28.07.2011-ԱՄ-010/0), «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-12151 -28.07.2011-ԱՄ-010/0),«Սննդամթերքի անվտանգության մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներկատարելու մասին»(փաստաթղթային կոդ` Պ-12152 -28.07.2011-ԱՄ-010/0), «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումկատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-12153 -28.07.2011-ԱՄ-010/0), «Սպառողների իրավուքների պաշտպանության մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներկատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-12154 -28.07.2011-ԱՄ-010/0),«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումկատարելու մասին»(փաստաթղթային կոդ` Պ-12155 -28.07.2011-ԱՄ-010/0),«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-12156 -28.07.2011-ԱՄ-010/0) եւ «Գովազդի մասին»Հայաստանի Հանրապետությանօրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-12157 -28.07.2011-ԱՄ-010/0)Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներԱրա Բաբլոյանի եւ Մկրտիչ Մինասյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Երեխաների կրծքով սնուցման, խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումկատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերիփաթեթը (այսուհետ` Փաթեթ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը չի համապատասխանում«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդհոդվածի պահանջներին, մասնավորապես`

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդհոդվածը չի պահանջում Փաթեթին կից ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամտային եւ ծախսային մասերում փոփոխություններ եւ լրացումներ առաջացնելու անհրաժեշտության վերաբերյալ տեղեկանք, մինչդեռ Փաթեթը շրջանառության մեջ է դրվել նշված տեղեկանքի հետ միասին,

բացակայում է օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:

Փաթեթը համահունչ է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ կետում ամրագրված Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւօրենքներին:

1. «Երեխաների կրծքով սնուցման, խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ անհրաժեշտ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

1.1. Նախագծի առաջին էջի աջ անկյունում գրված «Նախագիծ» բառն անհրաժեշտ է գրել մեծատառերով, այն համապատասխանեցնելով«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջին, համաձայն որի. «Իրավական ակտերի նախագծերի առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում պետք է գրվի «ՆԱԽԱԳԻԾ» բառը:»:

1.2. Նախագծի վերնագիրն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 3րդ մասին, համաձայն որի.«Իրավական ակտի վերնագիրը գրվում է մեծատառերով...:»:

1.3. Նախագծի ամբողջ տեքստում գլուխների վերնագրերը անհրաժեշտ է գրել մեծատառերով, այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջին, համաձայն որի. «Իրավական ակտի գլուխների եւ բաժինների վերնագրերը գրվում են մեծատառերով:»:

1.4. Առաջարկում ենք քննարկել Նախագծի 1-ին հոդվածը նոր խմբագրությամբ, հետեւյալ բովանդակությամբ շարադրելու հարցը. «Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքով կարգավորվում են երեխաների կրծքով սնուցման, խրախուսման,մանկական սննդի եւ հարակից ապրանքների շրջանառության, արտադրության, պիտակավորման, վաճառքի, բաշխման, գովազդի, խրախուսման, ինչպես նաեւ դրանց մասին իրազեկման եւ տեղեկությունների տարածման հետ կապված հարաբերությունները:», քանի որ մանկական սննդի եւ հարակից ապրանքների արտադրության, պիտակավորման, վաճառքի, բաշխման, գովազդի, խրախուսման, ինչպես նաեւ դրանց մասինտեղեկությունների տարածման հետ կապված հարաբերությունները նույնպես կարգավորվում են սույն օրենքով :

1.5. «Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն. «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն հասկացությունը սահմանելիս կամ միեւնույն միտքն արտահայտելիս պետք է կիրառվեն միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները....»: Այդ կապակցությամբ առաջարկում ենք Նախագծի «մանկան կաթնախառնուրդ» բառերը (4-րդ հոդվածում, 13-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում,14-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում,18-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերում) փոխարինել «մանկականկաթնախառնուրդ» բառերով:

1.6. Համաձայն «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաuտանի Հանրապետությանօրենքի 1-ին հոդվածի. «Անհատ ձեռնարկատերն այն ֆիզիկական անձն է, որն իրավունքն ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, ինքնուրույն, իր անունից եւ իր ռիսկով իրականացնել գործունեություն, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ (եկամուտ) ստանալն է:»:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 50-րդ հոդվածով սահմանված է, թե ով կարող է համարվել իրավաբանական անձ, համաձայն որի. «Իրավաբանական անձ է համարվում այն կազմակերպությունը, որը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք եւ իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային եւ անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամպատասխանող:»: Մ ինչդեռ, Նախագծի 4-րդ հոդվածում տրվել է «արտադրող» եւ «բաշխող» բառերիսահմանումները, որոնցիցմիանշանակ հասկացվում է, որ բացի «անհատ ձեռնարկատերից» կարող է լինել նաեւ «իրավաբանական ձեռնարկատեր»:

Այդ կապակցությամբ առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածում «արտադրող» եւ «բաշխող» բառերիսահմանումներում «իրավաբանական» բառից հետո լրացնել «անձ» բառը:

1.7. « Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասիհամաձայն. «Իրավական ակտերն իրենց բնույթով լինում են նորմատիվ, անհատական ( ոչ նորմատիվ) կամ ներքին (լոկալ)»: Այդ կապակցությամբ առաջարկում ենք Նախագծի 6-րդ հոդվածի 4-րդ մասում «նորմատիվ» բառից հետո լրացնել «իրավական» բառը:

1.8. Առաջարկում ենք քննարկել Նախագծի 11-րդ հոդվածի 3-րդ մասի«կենսաբանական» բառը «ֆիզիոլոգիական» բառովփոխարինելու հարցը:

Առաջարկում ենք նաեւ Նախագծի նույն հոդվածի 3-րդ մասի « հավելյալ սնուցում» եւ «լրացուցիչ սնուցում» բառակապակցությունները փոխարինել համապատասխանաբար « հավելյալ սննունդ» եւ «լրացուցիչ սննունդ» բառակապակցություններով:

1.9. Նախագծի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի «հասակի» բառն անհրաժեշտ է փոխարինել «տարիքի» բառով:

1.10. Նախագծի 18-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է մանկական սննդի պիտակներին ներկայացվող պահանջները, իսկ նույն հոդվածի 3-րդ մասը շարադրված է հետեւյալ բովանդակությամբ. «3. Սույն օրենքի հիման վրա կառավարությունը սահմանում է մանկական սննդի պիտակներին ներկայացվող պահանջները:»: Այս հակասությունը վերացնելու նպատակով առաջարկում ենք կամ Նախագծի 18-րդ հոդվածի 3-րդ մասը հանել կամ շարադրել հետեւյալ բովանդակությամբ. «3. Սույն օրենքի հիման վրա կառավարությունը սահմանում է մանկական սննդի պիտակներին ներկայացվող լրացուցիչ պահանջներ:» (նույն դիտողությունը վերաբերումէ նաեւ Նախագծի 19-րդ հոդվածին):

Ընդհանուր առմամբ Նախագիծը վերաշարադրման կարիք է զգում խմբագրական եւ լեզվավոճական տեսանկյունից, որոնք կներկայացվեն աշխատանքային քննարկումների ընթացքում:

2. «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ:

2.1.Նախագծի 1-ին հոդվածի «(այսուհետ` Օրենսգիրք)» բառերը անհրաժեշտ է հանել, քանի որ Նախագծով «Օրենսգիրք» բառը, այդ իմաստով, այլեւս չի օգտագործվում:

3. «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` Օրենք) լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ:

3.1. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի «օրենքի» բառից հետո լրացնել «(այսուհետ` Օրենք)» բառերը, քանի որ Նախագծով «Օրենք» բառը, այդ իմաստով օգտագործվում է:

3.2. Նախագծի 1-ին հոդվածի «Երեխաների կրծքով սնուցման, խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» բառերից հետո անհրաժեշտ է լրացնել « Հայաստանի Հանրապետության» բառերը, այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին, համաձայն որի. «Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, «Հայաuտանի Հանրապետության օրենք» բառերը:» (նույն դիտողությունը վերաբերում է նաեւ Նախագծի 2-րդ հոդվածին):

3.3. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվել է Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել նոր 11-րդ մասով. «Մանկական սննդի եւ հարակից ապրանքների անվտանգությանը, մակնշմանը եւ փաթեթավորմանը ներկայացվող պահանջների առանձնահատկությունները սահմանվում են «Երեխաների կրծքով սնուցման, խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով», մինչդեռ, «Երեխաների կրծքով սնուցման, խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» սահմանված չեն մանկական սննդի եւ հարակից ապրանքների անվտանգությանը, մակնշմանը եւ փաթեթավորմանը ներկայացվող պահանջներ:

Այդ կապակցությամբ առաջարկում ենք «Երեխաների կրծքով սնուցման, խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով սահմանելմանկական սննդի եւ հարակից ապրանքների անվտանգությանը, մակնշմանը եւ փաթեթավորմանը ներկայացվող պահանջները:

4. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ:

4.1. «Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, « Հայաստանի Հանրապետության» բառերը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը(այսուհետ` ընդունման օր), թիվը եւ «օրենք» բառը» եւ«Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, «Հայաuտանի Հանրապետության օրենք» բառերը:»:

Այդ կապակցությամբ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից» բառերից հետո լրացնել «Երեխաների կրծքով սնուցման, խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող պարտավորությունների կատարման ստուգումները եւ» բառերը:»:

5. «Սպառողների իրավուքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` Օրենք) լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ:

5.1.Նախագծի վերնագիրն անհրաժեշտ է համապատասխանեցնել Նախագծի տեքստին, քանի որ Նախագծում առկա է միայն մեկ լրացում նախատեսող հոդված, մինչդեռ, ներկայացված Նախագիծը վերնագրված է «ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ»:

Այդ կապակցությամբ առաջարկում ենք Նախագծի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ` «ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ»:

5.2. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվել է Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետ ը լրացնել նոր նախադասությամբ. «Մանկական կաթնախառնուրդների եւ հարակից ապրանքների վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը սահմանվում է «Երեխաների կրծքով սնուցման, խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» օրենքով սահմանված պահանջների համաձայն:»:

Առաջարկում ենք քննարկել Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետ իլրացման «Մանկական կաթնախառնուրդների» բառերը «Մանկական սննդի» բառերով փոխարինելու հարցը, քանի որ մանկական սնունդ հասկացությունը ավելի լայն իմաստ է արտահայտում եւ իր մեջ ներառում է նաեւ մանկական կաթնախառնուրդը:

Անհրաժեշտ է Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետի լրացման «Երեխաների կրծքով սնուցման, խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» բառերից հետո լրացնել « Հայաստանի Հանրապետության» բառերը, այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին :

6. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում (այսուհետ` Օրենսգիրք) լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ:

6. 1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող Օրենսգրքի 47.7-րդ հոդվածի 2-րդ մասի «մանկան» բառը առաջարկում ենք փոխարինել «մանկական» բառով (նայել եզրակացության 1.5. կետը):

6.2. «Իրավական ակտերի մասին»Հայաuտանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն. «Եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է «եւ» կամ «ու» շաղկապով բաժանված պայմաններով, ապա այդ նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է:

Եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է «կամ» շաղկապով բաժանված պայմաններով, ապա այդ նորմի կիրառման համար բավական է թվարկված պայմաններից առնվազն մեկի առկայությունը: »:

Այդ կապակցությամբ առաջարկում ենք քննարկել Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող Օրենսգրքի 47.7-րդ հոդվածի 4-րդ մասի «գովազդը եւ խրախուսումը» եւ նույն հոդվածի 6-րդ մասի «արտադրողից եւ բաշխողից» բառերը համապատասխանաբար «գովազդը եւ/կամ խրախուսումը» եւ «արտադրողից եւ/կամ բաշխողից» բառերով փոխարինելու հարցը, քանի որ, մեր կարծիքով, գործնականում, առանձին դեպքերում մանկական սննդի եւ հարակից ապրանքների շրջանառության կանոնների խախտող կարող է հանդիսանալ նրանցից միայն մեկը:

6.3. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվել է «Օրենսգրքի 44.14 հոդվածի 47.4 բառերից հետո լրացնել «47.7» բառերով», մինչդեռ Օրենսգրքում «44.14» հոդված գոյություն չունի:Մեր կարծիքով, հեղինակները նկատի են ունեցել Օրենսգրքի 244.14.-րդ հոդվածը եւ առաջարկվող լրացումը անհրաժեշտ է կատարել Օրենսգրքի 244.14-րդ հոդվածում:

Այդ կապակցությամբ առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, հետեւյալ բովանդակությամբ. «Հոդված 2. Օրենսգրքի 244.14.-րդհոդվածը «45-47.4.»-րդ թվերից հետո լրացնել « եւ 47.7..»-րդ թվով:»:

6.4. Չնայած «Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, եթե նորմատիվ իրավական ակտում ուժի մեջ մտնելու ժամկետ նախատեսված չէ, ապա նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, այնուամենայնիվ, Նախագծի հեղինակներին առաջարկում ենք քննարկել Նախագիծը օրենքը ուժի մեջ մտնելու ժամկետ նախատեսող հոդվածով լրացնելու հարցը:

Փաթեթի մյուս նախագծերի` «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումկատարելու մասին» եւ «Գովազդի մասին»Հայաստանի Հանրապետությանօրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքների նախագծերի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                            Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Կատարող` Ս.Համբարձումյան

հեռ.513-650