«26» հուլիսի2011 թ.                                                                                                    ԻՎ-ե-125

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Կ-1208-13.07.2011-ՏՀ-010/0)

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնում:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Նախագիծը չի հակասում «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված պահանջներին, մասնավորապես` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից Նախագծի վերաբերյալ անհրաժեշտ է նշել հետեւյալը.

1. Նախագծում (նաեւ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք)) հաճախակի օգտագործվող «մաքսային վճար » եւ «մաքսավճար » արտահայտությունները օգտագործվում են տարբեր իմաստներով, սակայն քանի որ «մաքսավճար» բառը «մաքսային վճար» տերմինի կարճ տեսակն է եւ հասկացություններում(Օրենսգրքի 2-րդ հոդված) դրա բացատրությունը տրված չէ, ուստի այն տարընթերցման եւ տարընկալման տեղիք է տալիս: Առաջարկվում է Օրենսգրքի 2-րդ հոդվածի«ժը» կետում (որտեղ տրված է մաքսային վճարների հասկացությունը) «մաքսատուրքը» բառից առաջ ավելացնել «մաքսավճարը» բառը:

Բացի այդ, Օրենսգրքի 2-րդ հոդվածի «ժը» կետում (որը Նախագծում չի ներկայացված) «այլ պարտադիր վճարները» արտահայտությունն անհրաժեշտ է համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, որի համաձայն. « Բացառապեu Հայաuտանի Հանրապետության oրենքներով են uահմանվում` ....

2) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների uահմանափակումները, նրանց պարտականությունները, ինչպեu նաեւ պատաuխանատվության տեuակները, չափերը, պատաuխանատվության ենթարկելու կարգը, հարկադրանքի միջոցներն ու դրանք կիրառելու կարգը, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից վճարվող հարկերի, տուրքերի եւ այլ պարտադիր վճարների տեuակները , չափը, վճարման կարգը. »: Այսինքն, առաջարկվում է «այլ պարտադիր վճարները» արտահայտության փոխարեն սպառիչ թվարկել դրանց տեսակները:

2. Նախագծի 2-րդ հոդվածում նախատեսվում է Օրենսգրքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Մաքսային այս ռեժիմի շրջանակներում (ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար)մաքսային վճարներ չեն գանձվում, բացառությամբ մաքսավճարի եւ սույն օրենսգրքով եւ այլ օրենքներով այս մաքսային ռեժիմի համար սահմանված դեպքերում` այլ վճարների»: Նման մոտեցման դեպքում իմաստազրկվում է այդ ռեժիմի համար նախատեսված արտոնությունը, քանի որ այլ վճարների մեջ կմտնեն նաեւ տվյալ ռեժիմի համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված մյուս բոլոր վճարները (մաքսատուրք, հարկ, տուրք եւ այլն) : ՈՒստի առաջարկվում է Նախագծի 2-րդ հոդվածում որպես բացառություն թողնել միայն մաքսավճարը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                                                      Կ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կատարող` Ա.Սարգսյան, հեռ, 513-425

26.07.2011թ.