ԻՎ-ե-106

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-1179-23.05.2011-ՏՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներՀովհաննես Մարգարյանի, Մարզպետունի Մանուկյանի եւ Արաիկ Հովհաննիսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայաց ն ում ենք Ն ախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:


Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան եւ չի հակասում 51-րդ հոդվածի 2-րդ կետում ամրագրված` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւ օրենքներին:

Նկատի ունենալով, որ Նախագծով առաջարկվել է մեկ լրացում եւ մեկ փոփոխություն, ուստի առաջարկվում է Նախագծի վերնագիրը շարադրել հետեւյալ բովանդակությամբ. «ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ»:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                          Ս.ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող` Ս.Համբարձումյան, հեռ. 513-650