ԻՎ-ե-109

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման եւ պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-1178-23.05.2011-ՏՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Բալասանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման եւ պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Նախագիծը չի հակասում «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված պահանջներին, մասնավորապես` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը,միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

1. Նախագծով կարգավորվող հարաբերությունները, տարբեր հարցերի հետ կապված, առնչվումեն տարբեր ոլորտների հետ, որոնք կարգավորված են առանձին օրենքերով: Չնայած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան ներկայացված է տեղեկանք այլ օրենքներում լրացումներ եւ փոփոխություններկատարելու անհրաժեշտության բացակայության մասին,այնուամենայնիվ, անհրաժեշտ է համապատասխան լրացումներ եւ փոփոխություններկատարել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում եւ համապատասխան ոլորտները կարգավորող այլօրենքներում:

2. Նախագծում կան այնպիսի ձեւակերպումներ, որոնք կիրառելի չեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության եւ տեղական ինքնակառավարմանտեսանկյունից: Օրինակ, «մունիցիպալ ծրագրեր, մունիցիպալ կարիք, մունիցիպալ ֆոնդ, մունիցիպալ երաշխիքներ, մունիցիպալգույք, մունիցիպալ տեղեկատվական համակարգ եւ այլն»:

3. Նախագծի 25-րդ հոդվածում ամրագրված է, որ «Գյուղատնտեսական գործունեություն իրականացնող, ինչպես նաեւ գյուղատնտեսական ապրանքարտադրող համարվող փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների աջակցությունը իրականացվում է սույն օրենքով» եւ փաստորեն հղում էկատարված այնպիսի օրենքների վրա, որոնք դեռեւս շրջանառության մեջ դրված նախագծեր են:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                       Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարողներ` Կ. Հարությունյան, հեռ.513-459

Ք. Գեովշանյան, հեռ.513-636

Ա. Քոչարյան, հեռ.513-248