ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

ՊԱՐՈՆ Գ.ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻՆ

ԻՎ-ե-100

«1» հունիս 2011թ.

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-1164-10.05.2011-ՊԻ-010/0)վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանիկողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախագծերի փաթեթը չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասը նախատեսում է, որ «անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից արտահայտված վիրավորանքից եւ զրպարտությունից` սույն օրենսգրքով եւ այլ օրենքներով սահմանված դեպքերում եւ կարգով»` ի տարբերություն գործող տարբերակի, որը անձիպատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավըպաշտպանում է միայն հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից եւ զրպարտությունից: Բանն այն է, որ եթե արժանապատվությունը անձի կողմից իրեն տրվող սոցիալական գնահատականի գիտակցումը, սեփական արժանիքների ինքնագիտակցումն է, ապա պատիվը անձի բարոյական, քաղաքական, աշխատանքային, գործնական եւ այլ հատկանիշներին հանրության կողմից տրվող օբյեկտիվ սոցիալական գնահատականն է: Այսինքն` պատիվը հանրության կողմից տրված գնահատականն է: Նույնը կարելի է ասել նաեւ գործարար համբավի մասին, որը մասնագիտական որակների գնահատականն է: Հետեւաբար` անձը իր պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը պաշտպանում է երրորդ աձանց առջեւ: Եթե վիրավորանքը կամ զրպարտությունը արտահայտվում են ոչ հրապարակային, ապա տվյալ դեպքում անձի վերաբեյալ հանրության գնահատականը չի փոխվում, հետեւաբար` դա վերականգնելու անհրաժեշտություն չի առաջանա:Ուստի առաջարկում ենք քննարկելՀՀ քաղաքացիական օրենսգրքի գործող տարբերակը անփոփոխ թողնելու հարցը, որտեղվիրավորանքը եւ զրպարտությունը բնորոշվում են համապատասխանաբար «հրապարակային արտահայտություն» եւ«հրապարակային տեղեկություններ ներկայացնել»:

2. Նախագծով առաջարկվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 4-րդ մասով ամրագրված կարգավորումը, որը վերաբերում է զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությանը:Ըստ այդ հոդվածի.«Զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությանը կրում է պատասխանողը: Այն փոխանցվում է հայցվորին, եթե ապացուցման պարտականությունը պատասխանողից պահանջում է ոչ ողջամիտ գործողություններ կամ ջանքներ, մինչդեռ հայցվորը տիրապետում է անհրաժեշտ ապացուցներին»: Այս դրույթը անհրաժեշտ է քննարկել հետեւյալ տեսանկյունից. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Չնայած նրան, որ հայցը հարուցել է հայցվոր հանդիսացող անձը, սակայն փաստական հանգամանքները սկզբնապես ներկայացրել է պատասխանողը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքում այդպիսի կարգավորման բացակայության դեպքում կստացվի, որ պատասխանողը հեշտությամբ կարող է վնաս հասցնել անձի պատվին եւ արժանապատվությանը` չկրելով դա ապացուցելու պարտականությունը:

3. Նախագծի վերնագիրը անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասին` վերնագրից հանելով«եւ լրացումներ» բառերը:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                                                Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կատարողներ` Ա.Մխիթարյան, Հ.Սարդարյան

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

ՊԱՐՈՆ Գ.ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻՆ

ԻՎ-ե-100

« 31 » մայիսի 2011թ.

Եզրակացություն

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Պ-1164.10.05.2011-ՊԻ-010/0 )

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մասնագիտականփորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնում:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                     Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Կատարող` Ա. Քոչարյան, հեռ. 513-248