ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

ՊԱՐՈՆ Գ. ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻՆ

ԻՎ-ե-97

«30» մայիսի 2011թ.

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Երեւան քաղաքում խոշոր առեւտրային օբյեկտների տեղակայման չափորոշիչներ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Պ-1162-06.05.2011- ՏՀ-010/0)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի, Մարզպետունի Մանուկյանի, Իշխան Խաչատրյանի եւ Խաչիկ Հարությունյանի կողմից օրենսդրականնախաձեռնության կարգով ներկայացված «Երեւան քաղաքում խոշոր առեւտրային օբյեկտների տեղակայման չափորոշիչներ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության էենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի իրավաբանական վարչության իրավախորհրդատվականբաժնում:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Նախագիծը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

Հայաստանի Հանրապետության օրենքներինեւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

1.Նախագծի 3-րդ հոդվածը «Խոշոր առեւտրային օբյեկտների տեղակայմանչափորոշիչներ սահմանելու նպատակները» առաջարկում ենք ձեւակերպել նախաբանումհամապատասխանեցնելով «Իրավական ակտերի» մասին ՀՀ օրենքի 37 –րդ հոդվածի 2-րդ մասին, որիհամաձայն «Իրավական ակտը կարող է պարունակել նախաբան, որը սահմանում է իրավական ակտի ընդունմաննպատակները ու պատճառները»:

2. Նախագծի 6-րդ հոդվածի 4-րդ մասում «առեւտրային օբյեկտներով ապահովմաննորմատիվ մակարդակի երաշխավորումնէ` մինչեւ 2020 թվականը» հասկացությունը հստակեցման կարիք ունի:

3. Նախագծի 7-րդ հոդվածի «Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու համար»պատասխանատվության հիմքերը հստակ չեն:

4. Անհրաժեշտ է նշել, որ Նախագծով կարգավորվող իրավահարաբերությունները արդեն իսկ կարգավորված են «Առեւտրի եւ ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-իՀՀ օրենքով (ՀՕ-134-Ն), ինչը հակասում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ն մասի պահանջներին, այն է` «Նույն մարմնի ընդունած նույն տեսակի նորմատիվ իրավական ակտերում, որպես կանոն, չպետք է կրկնվեն գործող իրավական ակտերում պարունակվող նորմատիվ դրույթները»:

Ելնելով վերոգրյալից, օրենսդրության գերբեռնվածություն չստեղծելու նպատակով, առաջարկում ենք ներկայացվող Նախագծի դրույթները ամրագրելհամապատասխան օրենքներում` որպես լրացում:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                       Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Կատարողներ` Ք.Մանուկյան,

Ս.Համբարձումյան