ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

ՊԱՐՈՆ Գ.ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻՆ

ԻՎ-ե-95

« 27 » մայիսի 2011թ.

Եզրակացություն

«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքումլրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Կ-1157.02.05.2011-ԱՄ-010/0 )

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ նաեւ` Օրենքների նախագծերի փաթեթ) մասնագիտականփորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Ներկայացված Օրենքների նախագծերի փաթեթը համապատասխանում էՀայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Օրենքների նախագծերի փաթեթը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում, մասնավորապես` այն չի հակասում «Բնակչության առողջության պահպանության բնագավառում Համագործակցության մասին» Համաձայնագրի դրույթներին (Հայաստանի Հանրապետության համարուժի մեջ է մտել 1992 թվականի հունիսի 26-ից):

Օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

Օրենքների նախագծերի փաթեթում օրենսդրական տեխնիկայի կանոնների վերաբերյալ առկա հակասությունները ներկայացնենք ստորեւ`

ա) Ներկայացված Օրենքների նախագծերի փաթեթում «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի 1-ին հոդվածներն առաջարկում ենք համապատասխանեցնել « Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերությանը` համաձայն որի` «Oրենքի լրիվ անվանումը հիշատակելիu հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են oրենքի վերնագիրը, «Հայաuտանի Հանրապետության» բառերը, oրենքի ընդունման տարին, ամիuը (տառերով), ամuաթիվը (այuուհետ` ընդունման oր), թիվը եւ «oրենք» բառը»:

Ներկայացված Օրենքների նախագծերի փաթեթը մասամբ չի համապատասխանում «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին,մասնավորապես` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 5–րդ կետին, համաձայն որի` «Oրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մաuին oրենքի նախագծին կցվում է տեղեկանք, որտեղ ներկայացվում է գործող oրենքի փոփոխվող հոդվածը: »:

Մինչդեռ, Օրենքների նախագծերի փաթեթում բացակայում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածով փոփոխվող «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրի 244.14-րդ հոդվածը:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԻՐԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                              Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Կատարող` Ա. Քոչարյան, հեռ. 513-248

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Մարդու վերարատադրողական առողջության եւ վերարատադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (փաստաթղթային կոդ` Կ-1157-02.05.2011-ԱՄ-010/0) փաթեթի վերաբերյալ

(Ի լրումն 30.05.2011թ. ԻՎ-ե-95 եզրակացության)

ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Մարդու վերարատադրողական առողջության եւ վերարատադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախագիծը չի համապատասխանում «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ կետի «գ» ենթակետի պահանջին, այն է` բացակայում էկարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունները:

«Մարդու վերարատադրողական առողջության եւ վերարատադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ

1. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է «Մարդու վերարատադրողական առողջության եւ վերարատադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածում «բնակվող» բառը փոխարինել «գտնվող» բառով, համարելով, որ դրանով կվերանա ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածի 1-ին մասի հետ ունեցած հակասությունը: Մինչդեռ, Սահմանադրության 38-րդ հոդվածի 1-ին մասը բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունք է վերապահում ոչ թե «բնակվող» կամ «գտնվող» քաղաքացուն` այլ յուրաքանչյուրին, նկատի ունենալով, որ վերարտադրողական առողջության բժշկական ծառայությունների մատուցումը նույնպես բ ժշկական օգնության եւ սպասարկման տարատեսակ է:

Այստեղից ակնհայտ է, որ նույնիսկ փոփոխության դեպքում Օրենքի 3-րդ հոդվածը հակասության մեջ կգտնվի Սահմանադրության 38-րդ հոդվածի 1-ին մասի հետ,քանի որ սահմանելով Հայաստանում գտնվելու պայման, այնուամենայնիվ այն կրկիննեղացնում է բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունք ունեցողների շրջանակը:

Վերը շարադրվածը ավելի հիմնավոր դարձնելու համար նշենք նաեւ, որՕրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում հստակ ամրագրված է, որ. «Հայաuտանի Հանրապետության Սահմանադրությանը եւ oրենքներին, Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատաuխան` յուրաքանչյուր ոք ունի կենuական անհրաժեշտության uեռական եւ վերարտադրողական հետեւյալ իրավունքները … » եւ թվարկվում են տվյալ ոլորտի հետ կապված մարդու իրավունքները` ներառյալ վերարտադրողականության նոր տեխնոլոգիաներից oգտվելու իրավունքը: Այսինքն, նույն Օրենքում ուղղակիորեն ամրագրվածէ ՀՀ Սահմանադրության «յուրաքանչյուր ոք» բառերը, ուստի առաջարկվող փոփոխությունը, բացի այն, որ համահունչ չէ ՀՀ Սահմանդրության 38-րդ հոդվածի 1-ին մասին, նաեւ ներքին հակասության մեջ է գտնվումՕրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի հետ:

Բացի այդ, Օրենքի 3-րդ հոդվածը եւ Նախագծով առաջարկվող փոփոխությունը հակասում են նաեւ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասին, որով նույնպես հստակ շեշտադրված է ՀՀ տարածքում բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու յուրաքանչյուրի իրավունքը:

Այսպիսով, բացի վերը շարադրված հակասություններից ու անհամապատասխանությունից Օրենքի 3-րդ հոդվածը, միաժամանակ`իրավական որեւէ կարգավորում` «ծանրաբեռնվածություն» չի պարունակում, ուստի առաջարկվում է ուժը կորցրած ճանաչելՕրենքի 3-րդ հոդվածը:

2. Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել Օրենքի 13-րդ հոդվածը, որը վերաբերում է մարդու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների (մասնավորապես` փոխնակ մոր միջոցով վերարտադրողական իրավունքի) կիրառման հետ կապված պայմանագրերին : Սակայն, նոր խմբագրությամբ շարադրված նշված հոդվածի ընդունման դեպքում` այդ հոդվածի եւ ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածի 1-ին մասի միջեւ կառաջանա ակնհայտ հակասություն, այն դեպքում, երբՆախագծի 2-րդ հոդվածովհեղինակը այնուամենայնիվ փորձում է վերացնել ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածի 1-ին մասի եւ Օրենքի 3-րդ հոդվածի միջեւ առկա հակասությունը: Այսպես, նոր խմբագրությամբ շարադրված13-րդ հոդվածի 3-րդ մասով առաջարկվում է տարանջատել այն դեպքերը, երբ ՀՀ քաղաքացի հանդիսացող փոխնակ մայրը կարող է մարդու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման հետ կապված պայմանագիր կնքել: Բացառությամբ մեկ դեպքից (երբ երկու ամուսիններն էլ ՀՀ քաղաքացիներ են) մյուս բոլոր դեպքերը վերաբերում են օտար-երկրացիներին եւ քաղաքացիություն չունեցող անձանց, որոնց հետ պայմանագրի կնքումը, ի հեճուկս ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածի, նորից պայմանավորվում է ՀՀ տարածքում բնակության հետ, ավելին` սահմանվում է, որ փոխնակ մայրը կարող է պայմանագիր կնքել, եթե`

- ամուսիններից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, իսկ մյուսը` Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով առնվազն երեք տարի մշտական բնակություն ունեցող օտարերկրացի կամ քաղաքացիություն չունեցող անձ,

- ամուսիններից երկուսն էլ Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով առնվազն երեք տարի մշտական բնակություն ունեցող օտարերկրացիներ կամ քաղաքացիություն չունեցող անձինք են,

- առնվազն մեկ տարվա ամուսնության մեջ գտնվող ամուսիններից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, իսկ մյուսը` օտարերկրացի կամ քաղաքացիություն չունեցող անձ,

- առնվազն մեկ տարվա ամուսնության մեջ գտնվող օտարերկրացի կամ քաղաքացիություն չունեցող ամուսիններից մեկը ունի Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով առնվազն երեք տարի մշտական բնակություն,

- վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող տղամարդը կամ կինը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է կամ Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով առնվազն երեք տարի մշտական բնակություն ունեցող օտարերկրացի կամ քաղաքացիություն չունեցող անձ:

Այսինքն, Նախագծի հեղինակը ընդունելով, որ Օրենքում պարտադիր բնակության պայմանի նշումը հակասում է ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածի 1-ին մասին,այդ կերպ Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկում է փոփոխություն կատարել Օրենքի 3-րդ հոդվածում, սակայն նոր խմբագրությամբ շարադրված13-րդ հոդվածով ավելի է խորացնում առկա հակասությունը:

Նախագծի հիմնավորման մեջ, որպես տվյալ մոտեցումը հիմնավորող հանգամանք, նշվում է միայն, որ. «Ճանաչելով յուրաքանչյուրի oրենքով uահմանված եղանակներով բժշկական oգնություն եւ uպաuարկում uտանալու սահմանդրական իրավունքը եւ այդ իրավունքի իրացումը ապահովելու անհրաժեշտությունը, միեւնույն ժամանակ հիմք ընդունելով ՀՀ քաղաքացի հանդիսացող փոխնակ մորից վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների օգնությամբ ծնված երեխայի դեպքում Հայաստանի իրավազորության ներքո չգտնվող ծնողների կողմից պայմանագրային պարտավորությունների խախտման պարագայում խախտված իրավունքների պաշտպանության անհնարինությունը, անհրաժեշտ է նախանշել ՀՀ քաղաքացի հանդիսացող փոխնակ մոր պայմանագիր կնքելու իրավասության շրջանակը:»:

Ուստի,ճանաչելով յուրաքանչյուրի oրենքով uահմանված եղանակներով բժշկական oգնություն եւ uպաuարկում uտանալու սահմանդրական իրավունքը եւ այդ իրավունքի իրացումն ապահովելու անհրաժեշտությունը, ոչ միայն անհիմն, այլեւ ցանկացած հիմնավորման առկայության պարագայում անթույլատրելի է ՀՀ Սահմանադրությանն ուղղակիորեն հակասող նորմերի ամրագրումը:

Այս կապակցությամբ առաջարկում ենք հանել Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվող` Օրենքի 13-րդ հոդվածի նոր խմբագրության տեքստի 3-րդ մասը:

3. Նախագծի 5-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսվում է Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել նոր 10.1-րդ մասով, որի համաձայն. «Փոխնակ մայրը պարտավոր է խնամել իրենից ծնված երեխային մինչեւ նրան սահմանված կարգով պայմանագիր կնքած անձին կամ ամուսիններին հանձնելու պահը:»: Նկատի ունենալով, որ առաջարկվող լրացումը համապատասխան բժիշկներիկողմից մասնագիտական հիմնավորման կարիք ունի, այնուամենայնիվ առաջարկվում է տվյալ դրույթը շարադրել այնպես, որ երեխայի ծնվելուց պահից նա հանձնվի պայմանագիր կնքած անձին, իսկ դրա անհնարինության դեպքում` թողնվի համապատասխան բժշկական հաստատության խնամքին:

Փաթեթում ընդգրկված մյուս նախագծերի («Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին»)վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                        Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ