ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

ՊԱՐՈՆ Գ.ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻՆ

ԻՎ-ե-83

«18» մայիսի 2011թ.

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Պ-1139-26.04.2011-ՊԻ-010/0)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Հովհաննես Սահակյանի, Կարեն Ավագյանի, Կարինե Աճեմյանի, Մկրտիչ Մինասյանի, Գրիգոր Մարգարյանի եւ Հերմինե Նաղդալյանի կողմից օրենսդրական նախաձեռնու՟թյան կարգով ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապե՟տու՟թյան օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

1.Նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել, որ.

1.1. «Ազգային ժողովի կանենակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող փոփոխությունը հակասում է ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածի դրույթներին (տես` եզր. 3.2-րդ կետ):

2.Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` Օրենք) փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

3.1. Նախագծի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ հոդվածների, 5-րդ հոդվածի 14-րդ մասի «կետով», «կետը», «կետի» բառերն անհրաժեշտ է փոխարինել «մաս» բառի համապատասխան հոլովաձեւերով («Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մաս):

3.2. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում էՕրենքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի «97-րդ հոդվածի 2-րդ կետով» բառերը փոխարինել «97-րդ հոդվածի 5-րդ կետով» բառերով, որի արդյունքում ստացվում է. « Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների պաշտոններում առաջադրված թեկնածուների ընտրության հարցերը քննարկվում են uույն oրենքի 97-րդ հոդվածի 5-րդ կետով uահմանված կարգով» : Մինչդեռ Նախագծով վերախմբագրված 97-րդ հոդվածի 5-րդ մասը վերաբերում է Հեռուuտատեuությ ան եւ ռադիո յի ազգային հանձնաժողով ի անդամի ընտրությանը, այն էլ` մրցույթային կարգով, որը կիրառելի չէ ՀՀ Ազգային ժողովի նախագահի կամ տեղակալի ընտրության դեպքում:

3.3. Նախագծի Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսվում էՕրենքի26-րդ հոդվածի 2-րդ կետի «97-րդ հոդվածի 2-րդ կետով» բառերը փոխարինել «97-րդ հոդվածի 5-րդ կետով» բառերով, որի արդյունքում ստացվում է. « Մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոններում առաջադրված թեկնածուների ընտրության հարցերը քննարկվում են uույն oրենքի 97-րդ հոդվածի 5-րդ կետով uահմանված կարգով» : Մինչդեռ Նախագծով վերախմբագրված 97-րդ հոդվածի 5-րդ մասը վերաբերում է Հեռուuտատեuությ ան եւ ռադիո յի ազգային հանձնաժողով ի անդամի ընտրությանը, այն էլ` մրցույթային կարգով, որը կիրառելի չէ հանձնաժողովի նախագահի ընտրության դեպքում:

3.4. Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսվում է վերախմբագրել Օրենքի 97-րդ հոդվածը, որը հիմնականում կրկնում է ՀՀ մի շարք օրենքների համապատասխան դրույթներ («Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից, ըստ որի` «Նույն մարմնի ընդունած նույն տեuակի նորմատիվ իրավական ակտերում, որպեu կանոն, չպետք է կրկնվեն գործող իրավական ակտերում պարունակվող նորմատիվ դրույթները»): Բացի այդ, սույն փոփոխությունից բխող փոփոխություններ են նախատեսվում ՀՀ մի շարք այլ օրենքներում, որոնք կարգավորում են կոնկրետ ոլորտի իրավահարաբերություններ եւ որոշակի դրույթների տեղափոխումը «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենք կարծում ենք կրում է «մեխանիկական» բնույթ: Ելնելով վերոգրյալից առաջարկում ենք ամբողջությամբ վերաշարադրել Նախագծով վերախմբագրված Օրենքի 97-րդ հոդվածը::

4. «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

5. «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ .

5.1. Նշենք, որ ներկայումս ՀՀ Ազգային ժողովում պաշտոնական շրջանառության մեջ է գտնվում «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ (Պ-9791 -28.09.2010-ՊԻ-010/0), որով եւս նախատեսվում է Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի «10 oր հետո» բառերը փոխարինել «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում» բառերով:

6.«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

7.«Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ .

7.1. Նշենք, որ ներկայումս ՀՀ Ազգային ժողովում պաշտոնական շրջանառության մեջ է գտնվում «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխությունկատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ (Պ-979-28.09.2010-ՊԻ-010/0), որով եւս նախատեսվում է Օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մաuի «15 oրվա ընթացքում» բառերը փոխարինել «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում» բառերով:

8.«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ.

8.1. Նշենք, որ ներկայումս ՀՀ Ազգային ժողովում պաշտոնական շրջանառության մեջ է գտնվում «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ (Պ-572-17.03.2009-ՊԻ-010/0), որի 2-րդ հոդվածի 3-րդ կետով եւս նախատեսվում է Օրենքի 52-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ

ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ                                                               Մ.ՀԱԿՈԲՅԱՆ

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

ՊԱՐՈՆ Գ.ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻՆ

ԻՎ-ե-83

«18» մայիսի 2011թ.

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 Հայաստանի Հանրապետության օրենքումփոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-1139-26.04.2011-ՊԻ-010/0), «Սահմանադրական դատարանի մասին» փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-11391 -26.04.2011-ՊԻ-010/0), մասին» Պ-11392 -26.04.2011-ՊԻ-010/0), «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» լրացումներ եւ փոփոխությունն եր (փաստաթղթային կոդ` Պ-11393 -26.04.2011-ՊԻ-010/0 ), « Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» փոփոխությունկատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-11394 -26.04.2011-ՊԻ-010/0), «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-11395 -26.04.2011-ՊԻ-010/0) եւ «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-11396 -26.04.2011-ՊԻ-010/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքն երի նախագծե րի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր ներ Գալուստ Սահակյանի, Հովհաննես Սահակյանի, Կարեն Ավագյանի, Կարինե Աճեմյանի, Մկրտիչ Մինասյանի, Գրիգոր Մարգարյանի եւ Հերմինե Նաղդալյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքումփոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», « Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացում կատարելու մասին»,«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններկատարելու մասին», « Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխությունկատարելու մասին», «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին , ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Փաթեթը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ

ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ`                                                                               Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Կատարող` Ս.Համբարձումյան