ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

ՊԱՐՈՆ Գ. ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻՆ

ԻՎ-ե- 37

«10» մարտի 2011թ.

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Պ-1091-23.02.2011-ՏՀ-010/0)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Անահիտ Բախշյանի, Արմեն Մարտիրոսյանի, Ստյոպա Սաֆարյանի, Զարուհի Փոստանջյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնում:

Նախագիծը չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով առաջարկվում է ՀՀ մաքսային օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակում «8702» ծածկագրի տողից հետո լրացնել նոր «8702 10» ծածկագրի տող հետեւյալ բովանդակությամբ. «Շարժիչային տրանսպորտային միջոցներ` նախատեսված 18 եւ ավելի մարդկանց, ներառյալ` վարորդը, տեղափոխման համար»: Նման լրացում հնարավոր չէ կատարել, քանի որ «8702 10» ծածկագիրը գործող ծածկագիր է եւ վերաբերվում է «սեղմումից բռնկվող ներքին այրման մխոցային շարժիչով տրանսպորտային միջոցներին»:

Բացի այդ, ՀՀ մաքսային օրենսգրքի 102-րդ հոդվածի 3-րդ մասում նշված է, որ «Մաքսային գործի իրականացման նպատակներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների դասակարգման համար օգտագործվում է «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկը» (ԱՏԳ ԱԱ): ՀՀ արտաքին առեւտրում ապրանքների դասակարգման հիմքում օգտագործվում է Ապրանքների նկարագրման եւ ծածկագրման ներդաշնակեցված համակարգի դասակարգումը, որն ընդունվել է Բրյուսելում 1984թ. հունիսի 14-ին «Ապրանքների նկարագրման եւ ծածկագրման ներդաշնակեցված համակարգի մասին» միջազգային կոնվենցիայի հիման վրա:

ՈՒստի առաջարկվում է վերանայել Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասը,2-րդ եւ 3-րդ հոդվածները:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                                               Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կատարողներ` Ա.Սարգսյան, հեռ. 513- 425

Հ.Սարդարյան. 513-248

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

ՊԱՐՈՆ Գ. ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻՆ

ԻՎ-ե- 37

«10» մարտի 2011թ.

Եզրակացություն

«Հայաստանի Հանրապետությանմաքսային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Պ-1091.23.02.2011-ՏՀ-010/0 )

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Անահիտ Բախշյանի, Արմեն Մարտիրոսյանի,Ստյոպա Սաֆարյանի, Զարուհի Փոստանջյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետությանմաքսային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մասնագիտականփորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնում:

«Հայաստանի Հանրապետությանմաքսային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԲԱԺՆԻ

ՎԱՐԻՉ                                                                          Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Կատարող` Ա.Քոչարյան, հեռ. 513-428